Այսօր ծնվել են. 8 փետրվար


1990 - Քլեյ Ալեքսանդր Թոմփսոն, ամերիկացի բասկետբոլիստ, NBA-ի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն
1987 - Կարոլինա Կոստներ, իտալացի գեղասահորդ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն
1985 - Էվաութ Խենեմանս, հոլանդացի պրոդյուսեր, հաղորդավար, դերասան և երգիչ
1969 - Սերգեյ Սիվոխո, КВН և հեռուստատեսության դերասան, շոումեն, պրոդյուսեր
1949 - Իրինա Մուրավյովա, թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ
1941 - Նիկ Նոլտե, ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1932 - Ջոն Թաուներ Ուիլյամս, ամերիկացի կոմպոզիտոր, «Օսկարի» 5-ակի դափնեկիր
1928 - Վյաչեսլավ Տիխոնով (մ. 2009), կինոդերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1925 - Ջեք Լեմոն (մ. 2001), ամերիկացի դերասան և ռեժիսոր

  • Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ջազում միայն աղջիկներն են» և «Բնակարան»։ 8 անգամ առաջադրվել է «Օսկարի» և պատմության մեջ առաջին անգամ ստացել է մրցանակը 2 անվանակարգում՝ «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։ Նկարահանվել է ավելի քան 100 լիամետրաժ ու հեռուստատեսային ֆիլմերում։ ԱՄՆ-ի ամենահայտնի դերասաններից մեկն է եղել, նրան անվանել են «Աստվածային ծաղրածու»։

1922 - Յուրի Ավերբախ, խորհրդային շախմատիստ, միջազգային գրոսմայստեր
1920 - Լանա Թերներ (մ. 1995), ամերիկացի կինոդերասանուհի, 1940-1950-ականների աստղ
1911 - Էլիզաբեթ Բիշոփ, ամերիկացի բանաստեղծ և արձակագիր
1906 - Չեսթեր Կառլսոն (մ. 1968), ամերիկացի ֆիզիկոս և փաստաբան, քսերոգրաֆիայի գյուտարարը
1905 - Լև Ատամանով (մ. 1981), մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր 
1900 - Իվան Իվանով-Վանո (մ. 1987), սովետական ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ, սովետական մուլտիպլիկացիայի հիմնադիրներից 
1894 - Քինգ Վիդոր (մ. 1982), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի առաջին նախագահը
1880 - Ֆրանց Մարկ (մ. 1916 թ.), գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ
1834 - Դմիտրի Մենդելեև (մ. 1907), ռուս քիմիկոս, քիմիական տարրերի պարբերական համակարգի հեղինակը
1828 - Ժյուլ Վեռն (մ. 1905), ֆրանսիացի գրող, արկածային գրականության դասական, աշխարհագրագետ, գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից 

  • Ժյուլ Վեռնի գրական ժառանգությունը ներառում է 66 վեպ, ավելի քան 20 վիպակ ու պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի գիտական աշխատանք։ Հայտնի ստեղծագործությունների շարքում են «80 օր աշխարհի շուրջը», «Խորհրդավոր կղզին», «Կապիտան Գրանտի որդիները»։ Իր ստեղծագործությունների մեջ Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայի մի շարք հայտնագործություններ ամենատարբեր բնագավառներում։ Դրանց թվում են էլեկտրական աթոռը, ինքնաթիռը, ուղղաթիռը, տիեզերք ու Լուսին թռիչքը, միջմոլորակային ճամփորդությունները, տեսակապն ու հեռուստատեսությունը։ 
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն՝ Ժյուլ Վեռնի գրքերը աշխարհում վաճառքի թվով 2-րդ տեղն են զբաղեցնում, ու զիջում էին միայն Ագաթա Քրիստիի ստեղծագործություններին։

1825 - Հենրի Ուոլթեր Բեյթս (մ. 1892), անգլիացի բնագետ, ով առաջինն էր, որ նկարագրեց միմիկայի երևույթը
1781 - Վիլհելմինա Սագան (մ. 1839), աշխարհիկ տիկին, գրող, գրական սրահի տիրուհի, Էռնստ Բիրոնի թոռնուհի
1777 - Բեռնար Կուրտուա (մ. 1838), ֆրանսիացի քիմիկոս, յոդի հայտնագործողը
1700 - Դանիել Բեռնուլի (մ. 1782), շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս, Մաթեմատիկական ֆիզիկայի և Հեղուկի դինամիկայի հիմնադիրներից