Այսօր ծնվել են. 16 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Աարոն Գորդոն, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող
1992 - Նիկ Ջոնաս, ամերիկացի երգիչ և դերասան, "Jonas Brothers" խմբի անդամ
1979 - Ավա Ադամս, ամերիկացի պոռնոդերասանուհի, "Playboy"-ի մոդել
1963 - Ռիչարդ Մարքս, ամերիկացի փոփ և ռոք երգիչ, երգերի հեղինակ,պրոդյուսեր
1958 - Ջենիֆեր Թիլլին, ամերիկացի դերասանուհի և սցենարիստ
1956 - Դեյվիդ Կոպերֆիլդ (Դեյվիդ Սեթ Կոտկին), ամերիկացի աճպարար-իլյուզիոնիստ
1952 - Միկի Ռուրկ, ամերիկացի բռնցքամարտիկ, կինոդերասան և ռեժիսոր, «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների դափնեկիր

  • «Ինն ու կես շաբաթ», «Վիշապի տարի», «Վայրի խոլորձ» և այլն:

1948 - Քեննի Ջոնս, բրիտանացի ռոք երաժիշտ, թմբկահար, "Small Faces", "The Faces", "The Who" խմբերի մասնակից
1942 - Անգելինա Վովկ, ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ
1927 - Փիթեր Ֆալկ (մ. 2011), ամերիկացի կինոդերասան («Լեյտենանտ Կոլոմբո» և այլն), պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր:
1925 - Բի Բի Քինգ (Ռայլի Բի Քինգ; մ. 2015), ամերիկացի կիթառահար, երգիչ, երգահան, «բլյուզի արքա»
1924 - Լորեն Բեքոլ, (մ. 2014), ամերիկացի դերասանուհի, «Օսկարի», «Սեզարի» և այլ մրցանակների դափնեկիր
1923 - Լի Կուան Յու (մ. 2015), Սինգապուրի առաջին վարչապետը (1959-1990)
1919 - Լորենս Փիթեր (մ. 1990), կանադացի դասախոս, «Փիթերի սկզբունքը» գրքի հեղինակը
1893 - Ալբերտ Սենտ Դյորդի (մ. 1986), հունգարական ծագման ամերիկացի կենսաբան, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937), բիոէներգետիկայի հիմնադիրը
1893 - Ալեքսանդր Կորդա (Շանդոր Լասլո Քելլներ, մ. 1956), հունգարական ծագմաամբ անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, «Լոնդոն ֆիլմզ» կինոընկերության հիմնադիրը
1889 - Մերսեդես Յելինգ (մ. 1929), աղջնակ, ում պատվին անվանվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան
1888 - Ֆրանս Էմիլ Սիլանպյայա (մ. 1964), ֆինն գրող («Արդար աղքատություն»), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1939)
1887 - Նադյա Բուլանժե (մ. 1979), ֆրանսիացի դիրիժոր և մանկավարժ
1887 - Լուիզա Բոյդ (մ. 1972), ամերիկացի հետազոտող և ճանապարհորդ
1886 - Ժան Արպ (մ. 1966), գերմանացի և ֆրանսիացի բանաստեղծ, նկարիչ, գծագիր, քանդակագործ
1885 - Կարեն Հորնի, հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան
1853 - Ալբրեխտ Կոսել (մ. 1927), գերմանացի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1910)
1844 - Պոլ Տաֆանել (մ. 1908), ֆրանսիացի ֆլեյտահար և դիրիժոր
1838 - Ջեյմս Հիլ (մ. 1916), կանադացի ինժեներ, ֆինանսիստ, Մեծ Հյուսիսային երկաթուղու շինարարը
1777 - Նաթան Մայեր Ռոտշիլդ (մ. 1836), գերմանացի ֆինանսիստ, Լոնդոնի Ռոտշիլդի բանկիրների տան հիմնադիրը
1745 - Միխայիլ Կուտուզով (Գոլենիշչև-Կուտուզով; մ. 1813), ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ
1462 - Պիետրո Պոմպոնացցի (մ. 1525), իտալացի փիլիսոփա («Հոգու անմահության մասին» և այլն) 
1387 - Հենրիխ V (մ. 1422), Անգլիայի թագավոր (1413-1422)