Այսօր ծնվել են. 3 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Պակ Սու Յոն, Հարավկորեական երգչուհի և դերասանուհի, "Red Velvet" խմբի անդամ
1988 - Ժերոմ Բոատենգ, գերմանացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (2014)
1979 - Թոմիսլավ Միլիչևիչ, ամերիկացի ռոք երաժիշտ, "30 Seconds To Mars" այլընտրանքային ռոք խմբի կիթառահար
1979 - Ժուլիո Սեզար Սոարես Էսպինդոլա, բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի դարպասապահ
1972 - Լիկա Սթար (Լիկա Պավլովա), խորհրդային եւ ռուսական երգչուհի, դիջեյ, երաժշտական պրոդյուսեր
1965 - Չարլի Շին (Կառլոս Իրվին Էսթևես), ամերիկացի դերասան, սցենարիստ, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1963 - Մալքոլմ Գլադուել, կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս
1960 - Պերի Բեմոունտ, բրիտանացի երաժիշտ, "The Cure" ռոք խմբի նախկին անդամ
1955 - Սթիվ Ջոնս, բրիտանացի ռոք կիթառահար և երգիչ, "Sex Pistols" փանք խմբի հիմնադիրներից 
1953 - Ժան-Պիեռ Ժենե, ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ
1941 - Սերգեյ Դովլաթով, հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի, 1979 թ.-ից՝ ամերիկացի գրող
1920 - Չաբուկա Գրանդա (մ. 1983), Պերուական երգչուհի, երգերի հեղինակ
1905 - Կարլ Դավիթ Անդերսոն (մ. 1991), ամերիկացի ֆիզիկոս, պոզիտրոնի հայտնագործողը , Նոբելյան մրցանակի դափնեկիր (1936)
1899 - Ֆրենկ Մակֆարլեյն Բերնետ (մ. 1985), ավստրալիացի իմունոլոգ, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1960)
1875 - Ֆերդինանդ Պորշե (մ. 1951), ավստրիացի ավտո-կոնստրուկտոր
1869 - Ֆրից Պրեգլ (մ. 1930), ավստրիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1923)
1856 - Լուիս Սալիվան (մ. 1924), ամերիկացի ճարտարապետ, առաջին երկնաքեր ստեղծողը 
1801 - Հերման ֆոն Մայեր (մ. 1869), գերմանացի պլանետոլոգ
1782 - Քրիստիան Լյուդվիգ Նիչ (մ. 1837), գերմանացի կենդանաբան, թռչունների դասակարգողը
1710 - Աբրահամ Տրամբլե (մ. 1784), շվեյցարիայի բնագետ
1695 - Պիետրո Լոկատելլի (մ. 1764), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր
1643 - Լորենցո Բելլինի (մ. 1704), իտալացի մարդաբան, ֆիզիոլոգ և բանաստեղծ
1568 - Ադրիանո Բանկիերի (մ. 1634), իտալացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտության տեսաբան, գրականագետ
1499 - Դիանա Դե Պուատյե (մ. 1566), Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի սիրուհին և պաշտոնական ֆավորիտը