Այսօր ծնվել են. 30 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Օլիվյե Ժիրու, ֆրանսիացի ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն (2018):
1980 - Մարտինա Հինգիս, շվեյցարացի թենիսիստուհի, Մեծ սաղավարտի մրցաշարերի բազմակի հաղթող, նախկինում աշխարհի առաջին ռակետ
1975 - Մարիոն Քոտիար, ֆրանս-ամերիկյան դերասանուհի և երգչուհի, «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և այլ կինոմրցանակների դափնեկիր
1964 - Մոնիկա Բելուչի, իտալացի դերասանուհի և մոդել
1962 - Ֆրենկ Ռայկարդ, հոլանդացի ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն (1988), մարզիչ
1961 - Էրիկ Շտոլց, ամերիկացի կինոդերասան («Երգիր ինձ հետ», «Քրեական ընթերցանություն» և այլն)
1953 - Անատոլի Գունիցկի, ռուս դրամատուրգ, լրագրող, բանաստեղծ, գրող, «Ակվարիում» ռոք խմբի հիմնադիրներից 
1947 - Մարկ Բոլան (Մարկ Ֆելդ, մ. 1977), անգլիացի ռոք երաժիշտ, "T. Rex" խմբի ղեկավար
1943 - Յոհան Դայզենհոֆեր, գերմանացի կենսաֆիզիկոս, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1988)
1939 - Ժան Մարի Լեն, ֆրանսիացի քիմիկոս, սուպեր մոլեկուլային քիմիայի հիմնադիրը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1987)
1931 - Ջանսուղ Չարկվիանի, վրացի բանաստեղծ
1928 - էլի Վիզել (մ. 2016), ամերիկացի և ֆրանսիացի գրող և մանկավարժ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1986)
1924 - Տրումեն Կապոտե (մ. 1984), ամերիկացի գրող-արձակագիր, դրամատուրգ, դերասան
1921 - Դեբորա Քեր (մ. 2007), անգլիացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս», «Օսկար» և այլ կինոմրցանակների դափնեկիր
1917 - Բադի Ռիչ (մ. 1987), ամերիկացի ջազ թմբկահար, բենդլիդեր, կոմպոզիտոր
1913 - Ռոբերտ Ալեքսանդր Նիսբեթ (մ. 1996), ամերիկացի սոցիոլոգ
1908 - Դավիդ Օյստրախ (մ. 1974), ուկրաինացի թավջութակահար, դիրիժոր և մանկավարժ
1906 - Մայքլ Իննես (Ջոն Իննես Մակինտոշ Ստյուարտ, մ. 1994), անգլիացի գրող, դետեկտիվների հեղինակ
1905 - Նևիլ Ֆրենսիս Մոտ (մ. 1996), անգլիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1977)
1900 - Նիկոլայ Պարիյսկի (մ. 1996), խորհրդային երկրաֆիզիկոս, աստղագետ, արևային համակարգի ծագման տեսության հեղինակը
1898 - Ռենե Ադոր, ֆրանս-ամերիկյան դերասանուհի (մ. 1933)
1895 - Լյուիս Մայլսթոուն, ամերիկացի ռեժիսոր, դրամատուրգ (մ. 1980)
1891 - Օտտո Շմիդտ (մ. 1956), խորհրդային գրող, մաթեմատիկոս, աստղագետ, երկրաֆիզիկոս, բևեռախույզ, առաջին մեծ խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիրը
1887 - Լիլ Դաղովեր (մ. 1980), թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի
1882 - Հանս Գեյգեր (մ. 1945), գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի մակարդակի հաշվիչի գյուտարարը
1870 - Ժան Բատիստ Պերեն (մ. 1942), ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)
1861 - Ուիլյամ Ռիգլի կրտսեր (մ. 1932), ամերիկացի արդյունաբերող, որի ընկերությունը դարձել է մաստակի խոշորագույն արտադրողը
1715 - Էտիեն դե Կոնդիլյակ (մ. 1780), ֆրանսիացի փիլիսոփա, ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը 
1550 - Միխաել Մեստլին (մ. 1631), գերմանացի աստղագետ և մաթեմատիկոս, Կեպլերի ուսուցիչը
1207 - Ջալալադդին Ռումի, պարսից բանաստեղծ