Այսօր ծնվել են. 5 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Քերոլայն Սանշայն, ամերիկացի դերասանուհի
1990 - Յոն Ա Քիմ, հարավկորեացի գեղասահորդուհի, Օլիմպիական չեմպիոն (2010), Աշխարհի կրկնակի չեմպիոն (2009, 2013)
1989 - Խոսե Անխել Վալդես, իսպանացի ֆուտբոլիստ
1973 - Ռոուզ Մաքգոուեն, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի

  • Ֆիլմեր՝ «Վախի մոլորակ»,  «Կախարդվածները», «Ճիչը» և այլն։

1951 - Մայքլ Կիթըն (Մայքլ Ջոն Դուգլաս), ամերիկացի կինոդերասան

  • «Բեթմեն», «Բեթմենի վերադարձը», «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր:

1946 - Դենիս Դուգան, ամերիկացի կատակերգու դերասան, կինոռեժիսոր
1946 - Ֆրեդի Մերքյուրի (Ֆարուխ Բուլսարա) տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր (մ. 1991)
1942 - Վերներ Հերցոգ (Ստիպետիչ), խորվաթական ծագումով գերմանացի կինոռեժիսոր
1940 - Ռաքել Ուելչ, ամերիկյան դերասանուհի և մոդել, 1970-ի սեքս խորհրդանիշ
1939 - Ջորջ Լազենբի, ավստրալիացի կինոդերասան, Ջեյմս Բոնդի դերակատարներից 
1933 - Էրիկ Բուլատով, խորհրդային նկարիչ, սոց-արտի հիմնադիրներից 
1912 - Ջոն Քեյջ (մ. 1992), ամերիկացի կոմպոզիտոր-ավանգարդիստ
1905 - Արթուր Քեստլեր (մ. 1983), հունգարական ծագումով անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա
1791 - Ջակոմո Մեյերբեր, հրեա ազգության գերմանացի կոմպոզիտոր, մեծ օպերայի ոճի ստեղծողը
1774 - Կասպար Դավիթ Ֆրիդրիխ (մ. 1840), գերմանացի նկարիչ
1750 - Ռոբերտ Ֆերգյուսոն (մ. 1774), շոտլանդացի բանաստեղծ
1735 - Յոհան Քրիստիան Բախ, գերմանացի և անգլիացի կոմպոզիտոր
1638 - Լյուդովիկ XIV (մ.. 1715), Ֆրանսիայի թագավոր (1643-1715)
1568 - Տոմազո Կամպանելա (մ.. 1639), իտալացի փիլիսոփա

ՀԱՅԵՐ

1963 - Աննա Էլբակյան, ՀՀ վաստակավոր արտիստ
1952 - Անատոլի Ավետյան, նկարիչ

  • Նկարչն ստեղծագործում է են մետաղի վրա հիմնված յուրօրինակ տեխնիկայով (պղինձ, արույր)։ Ա. Ավետյանը կրակի և թթուների օգնությամբ հասնում է գեղարվեստական մեծ արտահայտչականությանը և ստեղծագործությունների գեղանկարչությանը, որոնք գերազանց տեղավորվում են ժամանակակից ինտերիերում։

1948 - Սոս Պետրոսյան, հայտնի հայ կրկեսային գործիչ
1947 - Միխայիլ Սարկիսյանց, ճարտարապետ, Ռուսաստանի Ճարտարապետների միության անդամ

  • Դոնի Ռոստովի Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու նախագծի հեղինակ է:
  • Խոշոր ձեռնարկատեր, Իսկիդարովի կարտոնաժային ֆաբրիկայի սեփականատիրոջ անմիջական հետնորդն է, որը 20-րդ դարի սկզբին Նախիջևանում հայտնի էր որպես արվեստի բարերար:

1943 - Հարություն Չալիկյան, ճարտարապետ, ծաղրանկարիչ
1939 - Սուրեն Հարությունյան, հայ պետական և կուսակցական գործիչ, դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ
1931 - Լեոնարդ Սարգսյան, հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

  • «Մեր բակը 2», «Սպիտակ ոսկոր», «Օտար խաղեր», «Հեծյալը, որին սպասում էին», «Բաղդասարն ամուսնալուծվում է կնոջից», «Երևանյան օրերի խրոնիկա», «Քաոս»:

1923 - Սարգիս Բաղդասարյան, հայ քանդակագործ, նկարիչ և մանկավարժ  (2001)
1920 - Ռուբեն Պարսամյան, արվեստաբան
1913 - Ղազար Այվազյան, հայ գրականագետ, հրատարակիչ, մանկավարժ (1998)

  • Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ 1962-ին ծնվեցին համամիութենական «Բրյուսովյան ընթերցումները», որոնց շնորհիվ Երևանը դարձավ բրյուսագիտության Կենտրոն։

1904 - Սուրեն Քոչարյան, էստրադայի արտիստ, ասմունքող, գեղարվեստական խոսքի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1967)

  • Քոչարյանն ուներ մեծ դիապազոնի, գեղեցիկ տեմբրի, արտահայտիչ դեմքի արտահայտման և հստակ առոգանության ձայն։
  • Քոչարյանը ստեղծել է «Մեկ դերասանի» թատրոնը։ Քոչարյանի ստեղծագործությունները ձայնագրվել են ձայնասկավառակների վրա։

1899 - Սարգիս Մելիքսեթյան, հայ թատերագետ, գրականագետ, արվեստաբան (1980)
1878 - Նիկոլայ Բունիաթով, ճարտարապետ, հայկական հին ճարտարապետության հետազոտող

  • Ն. Գ. Բունիաթովը 20-րդ դարի առաջին կեսի հայ առաջադեմ ճարտարապետներից մեկն է, մանկավարժ և կազմակերպիչ։ Նա կարևոր դեր է խաղացել Հայաստանի խորհրդային ճարտարապետության կայացման գործում 20-30-ական թվականներին:

1896 - Սիրարփի Տեր-Ներսիսյան, հայ բյուզանդիստ, արվեստաբան, հայագետ

  • Սիրարփի Տեր-Ներսեսյանը առաջին կինն էր, ով Կոլեժ դե Ֆրանսում Բյուզանդիայի արվեստի վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։
  • Ժամանակին Դումբարտոն-Օքս կենտրոնում առաջին կին պրոֆեսորն էր, և անգլիական անտիկվարիատների միության (1970) մեդալին արժանացած երկրորդ կինը:
  • Սիրարփի Տեր-Ներսեսյանը, ունենալով հարուստ գրադարան, թոշակի անցնելուց հետո, այն նվիրաբերել է հին ձեռագրերի հայկական ինստիտուտ Մատենադարանին:

1885 - Ռենե Գրուսսե, ֆրանսիացի պատմաբան, Ասիայի մասնագետ, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ
1876 - Միխայիլ Արեշև, գեներալ-մայոր, հայազգի ռուս ազնվական

  • 1918-1920 թթ. ղեկավարել է Հայկական ազգային կորպուսի դիվիզիաներից մեկը՝ Արևմտյան Հայաստանի Ղարս-Ալեքսանդրապոլի ուղղությամբ՝ գեներալ-լեյտենանտ Ֆ. ի. Նազարբեկովի հրամանատարությամբ։ Կռվում էր թուրքերի դեմ։
  • 1919 թվականին Փարիզում կայացած խաղաղ խորհրդաժողովում եղել է հայկական պատվիրակության ռազմական խորհրդականը։
  • 1920թ. աշնանը ղեկավարել է Հայկական ազգային կորպուսի Ղարաքիլիսայի ջոկատը։
  • 1921 թվականին բոլշևիկների կողմից հայկական տարածքների բռնակցումից հետո ձերբակալվել է, հետագա ճակատագիրն անհայտ է։

1871 - Արշակ-Բեկ Փիրումով, գնդապետ, ազնվական, բեկ

  • Սերում է հին հայ ազնվական-բեկական տոհմից, Գեորգիևյան զենքի ասպետ՝ 1916 թվականի հունիսի 14-ի ճակատամարտում սխրանքի համար (11.04.17)։

1835 - Գերասիմ Էզով (Կարապետ Եզյան), պատմաբան, գրող, բանաստեղծ, հայ-ռուսական հարաբերությունների պատմության առաջին հետազոտող, Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից խորհրդի անդամ, Ժողովրդական լուսավորության նախարարի խորհրդի անդամ
1744 - Եկիմ Լազարև (Հովհիմ Լազարյան), Լուսավորիչ, բարերար, գործարար

  • Եղբոր և որդիների հետ ֆինանսավորել և Մոսկվայում կազմակերպել է Վագանկովի դաշտում գտնվող հայկական երրորդ՝ Վոզնեսենյան եկեղեցու շինարարությունը, որը դարձել Է Մոսկվայի Լազարևների ճյուղի տոհմական դամբարանը։