Ուկրաինայի վերականգնման համար տասնյակ տարիներ կպահանջվեն


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտարարել է, որ պատերազմից հետո մարտական գործողությունների գոտիներում ականազերծումը կարող է տևել մի քանի տարի, և Ուկրաինային անհրաժեշտ կլինի այլ երկրների օգնությունը:

«Որևէ օբյեկտի վերականգնում հնարավոր չէ առանց ականազերծման փուլի։ Ակնհայտ է, որ Ուկրաինան չունի բավարար ռեսուրսներ միայնակ այս գործընթացը կազմակերպելու համար։ Մեր գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն՝ կազմակերպելու ականազերծման գործընթացը, որում, ըստ էության, կներգրավվեն ԵՄ բոլոր երկրների, ԱՄՆ-ի, և Մեծ Բրիտանիայի փրկարարները»,-նշել է Մոնաստիրսկին։

Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ոիկրաինան վերականգնելու համար։ Մասնագետները տարբեր ժամկետներ են նշում՝ ընդհուպ մինչև տասնայկ տարիներ։ Եվրոպայի երբեմնի ամենամեծ պետության՝ Ուկրաինայի զգալի տարածքներ այս պահի դրությամբ արդեն գտնվում են ՌԴ ԶՈԻ վերհսկողության տակ։ Այստեղ կենտրոնացած են Ուկրաինայի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Բացի այդ, երկրի ենթակառուցվածները էական փոփոխություն կկրեն։ Կփոխվի ոչ միայն դրանց աշխարհագրությունը, այլև նշանակությունը։

Էներգակիրների՝ առաջին հերթին, ատոմակայանների նկատմամբ վերահսկողության կորուստը սկզբունքորեն փոխելու է Ուկրաինայի  առանց այդ էլ ոչնչացված տնտեսական կառուցվածքը։ Բնականաբար, Արևմուտքը հսկայական գումարներ կտրամադրի Ուկրաինայի վերականգմանը։ Սակայն, նույն Արևմուտքը ոչ պակաս բարդ տնտեական խնդիրների առջև է կանգնելու, եթե արդեն կանգնած չէ։




avatar