Ուրբաթ, հոկտեմբերի 16


Ուրբաթ, հոկտեմբերի 16։ Տարվա 289-րդ օրն է, 42-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 77 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)օրվա անունը՝ Մանի, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հոկտեմբերի 16-ը արևային 30-րդ օրն է։ 

  • Սա շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։
  • Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել  մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։ 
  • Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու մեջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն:
  • Լավ նախանշանները հետ կապված ռիթմերի, դա ժամացույցի թիկ-թակն է, զանգի զրնգալը։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնել ը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնել  և կոճակ կորցնելը ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը:
  • Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել  սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։
  • Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։
  • Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։
  • Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 30-րդ արևային օրը. Ռոբերտ Դե Նիրո, Նելսոն Մանդելա, Փոլ Մաքքարթնի, Օսկար Ուայլդ, Արսենի Տարկովսկի, Միխայիլ Բոտվիննիկ: Հայերից՝ Մատթեոս Զարիֆյան, Ալեքսանդր Ծատուրյան, Թաթիկ (Թադևոս) Սարյան, Խորեն Պալյան, Սմբատ Այվազյան։

Արևածագ՝ 7:14, արևամուտ՝ 18:20: Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 11:06 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Հոկտեմբերի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։
  • Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 16°31'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 16-ին՝ 06:19-ից և կավարտվի հոկտեմբերի 16-ին՝ 23:31-ին։
Լուսնի ծագումը՝ 06:19։ Լուսնի մարումը՝ 18։29։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 169.4°, բարձրությունը = 47.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0 %։

Նորալուսին՝ 23։31։ 

  • Այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
  • Հակումներից ազատվելու համար ժամանակ է:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.311 կմ, երեկ՝ 359.569 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.258 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 28 օրական 20 ժամական 59 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հոկտեմբերի 16-ին՝ 23։31։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին՝ 18:49-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: