Ուրբաթ, նոյեմբերի 13


Ուրբաթ, նոյեմբերի 13։ Տարվա 317-րդ օրն է, 46-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 49 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Պարխար, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Նոյեմբերի 13-ը արևային 28-րդ օրն է։ 

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից մեկն է։  
  • Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։  
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։  Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։  
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղք, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ 
  • Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ 
  • Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: 
  • Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ 
  • Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): 
  • Օրվա թվերն են՝ 28, 82, 93:
  • 28-րդ արևային օրը ծնված հանրահայտ մարդիկ. Էռնստ Սայմենս, Շառլ Պեռո, Ջուզեպպե Պիացցի, Թոմաս Էդիսոն, Ջոն Բրաունինգ, Ջեք Լոնդոն, Խոսե Օրտեգա-ի-Գասետ, Օսիպ Մանդելշտամ, Անդրեյ Բելի։ Հայերից՝ Ռուբեն Սևակ, Հրաչյա Աճառյան, Հովսեփ Օրբելի, Աշոտ Գրաշի, Անահիտ Բայանդուր, Գալյա Նովենց,  Ժիրայր Լիպարիտյան, Մյասնիկ Մալխասյան։

Արևածագ՝ 7:45, արևամուտ՝ 17:46: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:01 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Նոյեմբերի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։

  • Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:
  • Թերևս հնարավոր են առողջության վատթարացման հետ կապված որոշ (առանձնահատուկ նշանակություն չունեցող) խնդիրներ:
  • Օգտակար է լսել գործընկերների խորհուրդները` դա օգուտ կբերի և կշրջանցի դժվարությունները:

Լուսնային 28-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է։
  • Նորածինները ծույլ են։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 24°45'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 12-ին՝ 05:07-ից և կավարտվի նոյեմբերի 13-ին՝ 06:23-ին։
Լուսնի ծագումը՝ 05:07։ Լուսնի մարումը՝ 16:56։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 197.6°, բարձրությունը = 42.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 359.059 կմ, երեկ՝ 361.993 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.934 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 27 օրական 12 ժամական 28 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: