Ուրբաթ, օգոստոսի 14

Այսօր 14.08.2020   09:00   209

Ուրբաթ, օգոստոսի 14: Տարվա 227-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 139 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 10 - սեպտեմբերի 9), օրվա անունը՝ Վանատ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Օգոստոսի 14-ը 27-րդ արևային օրն է։ 

  • Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: 
  • Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ 
  • Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
  • Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։ 
  • Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ 
  • Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույինը:  Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։
  • Քարերից լավ է կրել լազուրիտ։
  • Օրվա թվերը են՝ 27, 89, 68:
  • 27-րդ արևային օրը ծնված նշանավոր մարդիկ. Գուստավ Ֆլաբեր, Անատոլ Ֆրանս, Ֆեռնանդել, Փիթ Մոնդրիան, Մորիս Ռավել, Կոբո Աբե, Պետրոս Առաջին, Սաշա Չոռնի, Գեորգի Գյուրջիև, հայերից՝ Մովսես Խորենացի, Երվանդ Շահազիզ, Եղիա Տեմիրճիպաշյան, Գևորգ Չմշկյան, Վաղարշ Վաղարշյան, Դավիթ Մալյան,   Էդգար Էլբակյան,

Արևածագ՝ 6:12, արևամուտ՝ 20:00: Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 13:48 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 25-րդ օրն է։

  • Օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի:
  • Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում:

Լուսնային 25-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Նորածինների կյանքը բարեկեցիկ է։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 21°44'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 14-ին՝ 01:12-ից և կավարտվի օգոստոսի 15-ին՝ 01:57-ին։
Լուսնի ծագումը՝ 01:12։ Լուսնի մարումը՝ 16։27։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 260.3°, բարձրությունը = 47.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 25 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 391.207 կմ, երեկ՝ 396.010 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.803 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 24 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին՝ 09:22-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ուրբաթ, օգոստոսի 14


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon