Փաշինյանը բացահայտեց հեղափոխություն «հաջողելու» բանաձևը


Քաղաքագետ, դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից, ԼՂ խնդրի բանակցությունների մասին ասաց, որ 2018-ին այլևս ժամանակ ձգելու տեղ չկար, ակամայից բացահայտեց իր հեղափոխության «ֆենոմենը»՝ Սերժի «հանդուրժողականության» և իր «հաջողության» բանաձևը:

Մեկնաբանություն

Փաշինյանի խոսքերից հետևում է, որ եթե 2018-ին ԼՂ խնդրի բանակցություններն այլևս «ձգելու տեղ չի եղել», ուրեմն հենց դա է եղել Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառը։ Պարզապես Սերժ Սարգսյանն իր ուսերին այժ ծանր բեռը չի վերցրել։ Ուստի և պետք էր գտնել այնպիսի մեկին, որը կգնար դրան։ Եվ այդ մեկը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն էր։ Ուստի, եղել է ոչ թե «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն», այլ ընդամենը համաձայնեցված իշխանափոխություն՝ հեղափոխության թավշե շղարշով։ 

Այսպիսով, Փաշինյանը բացահայտեց նաև, թե ինչու իշխանությունները 2018-ին «մարտի 1» չարեցին։

Ի դեպ, հայտնի է, որ մինչև Փաշինյանի իշխանություն վերցնելու համաձայնությունը, դրանցից խուսափել է Կարեն Կարապետյանը։ 

Եվ այսպես, երկու տասնամյակ Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան եռյակը մոլորեցրել, և շարունակում է մոլորեցրել ժողովրդին։