Պատմության այս օրը. ապրիլի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Տասը նոր երկրներ դառնում են Եվրամիության անդամ։
1999 - Էկրան դուրս եկավ «Մումիա» (անգլ.՝ The Mummy) կինոնկարը։

  • Ռեժիսոր Սթիվեն Սոմերս, գլխավոր դերերում Բրենդեն Ֆրեյզեր, Ռեյչել Ուայզ, Ջոն Հաննա, Առնոլդ Վոսլու, Քևին Ջ. Օ’Կոնոր:

1990 - «Բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարում է իր առաջին էվթանազիան։
1947 - Ստեղծվեց Բրիտանական կինոակադեմիան։
1947 - Ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Բեռնարդ Բարուքը շրջանառության մեջ մտցրեց «Սառը պատերազմ» եզրույթը:
1945 - Ապրիլի 16-ին՝ գիշերը ժամը 3-ին սկսվեցին սկսվեցին Բեռլինի գրոհի ավիացիոն և հրետանային նախապատրաստությունները։

  • Վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանվում էին տանկերով:

1944 - Դաշնակից զորքերը ռմբակոծում են Բելգրադը, սպանելով 1100 մարդ։
1923 - Երևանում ստեղծվեց «Հայֆիլմ» կինոստուդիան։

  • Սկզբնավորվեց Հայ կինոն։

1909 - Տարսուս (Կիլիկիա) քաղաքում թուրքերը սկսում են հայերի սպանություններն ու թալանը։

  • Հար­ձա­կում Կոզոլուկ գյուղի վրա. 138 մարդ սպանվում է, գյուղը՝ հիմնահատակ ավերվում։

1871 - Բեռլինը դառնում է Գերմանիայի մայրաքաղաք:
1863 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում դարի ամենամեծ Plongeur սուզանավը:
1849 - Փարիզի օպերային թատրոնում կայացավ ֆրանսիացի երգահան Ջակոմո Մեյերբերի «Մարգարե» օպերայի առաջնախաղը՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
1735 - Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում կայացավ Հենդելի «Ալչինա» օպերայի առաջնախաղը։

  • Գլխավոր դերերգերը կատարել են ժամանակի առաջնակարգ երգիչներ` Մարիա Ստրադա դել Պոն (Ալչինա) և Կարեստինին (Ռուջերո): 

1705 - Աննա թագուհին ասպետի կոչում է շնորհում Իսահակ Նյուտոնին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ