Պատմության այս օրը. ապրիլի 20


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Բրիտանական փոփ երաժշտության պատմության մեջ առաջին անգամ Փոլ Մաքքարթնին («Բիթլզ») դառնում է միլիարդատեր։
1999 - ԱՄՆ Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում գտնվող Կոլումբայնի ավագ դպրոցում աշակերտներ Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդը զինված մուտք են գործում շինություն` սպանելով 12 աշակերտի, 1 ուսուցչի և վիրավորում ևս 23 աշակերտի, որից հետո ինքնասպանություն են գործում:
1994 - Ռուսաստանի Պետական դուման սկսեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը:
1978 - Սովետական Միության պարտադրանքով վայրէջք է կատարում կորեական ինքնաթիռը։

  • Մահանում են երկու հոգի՝ կորեացի և ճապոնացի:

1972 - «Ապոլոն 16» տիեզերանավը Ջոն Յանգի (John Young) հրամանատարությամբ վայրէջք է կատարում Լուսնի վրա:
1968 - Դանիայի Տաստրուպ քաղաքում Deep Purple խումբը տվեց իր առաջին համերգը:
1964 - Սկսեց հեռարձակվել BBC Two՝ բրիտանական Բի-բի-սի պետական մեդիակորպորացիայի երկրորդ հեռուստաալիքը:
1910 - Հալլեի գիսաստղը ընդհուպ մոտեցավ երկրին:
1902 - Գիտնական ամուսիններ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին և Իրեն Ժոլիո-Կյուրին ստացան մաքուր ռադիում:
1841 - ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Գրեմի լրագիր» թերթում տպագրվեց Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը, որը համարվում է առաջին դետեկտիվ ժանրի գրվածքը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ