Պատմության այս օրը. ապրիլի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Տեղի է ունենում ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի և Վիկի Ջենսոնի «Շրեկ» մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիասը և այլոք։
1997 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հատուկ ջոկատայինները գրոհում են Ճապոնիայի դեսպանի նստավայրը և ազատագրում այնտեղ 126 օր պահված 71 պատանդներին։

  • Մեկը մահանում է սրտի կաթվածից, սպանվում են երկու զինծառայող և բոլոր 14 զինյալները։

1981 - ԱՄՆ նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գանն իր ելույ­թում ասաց.

  • «Ինչ­պես վա­ղօ­րոք կա­տար­ված հայ­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյան», այն­պես էլ դրան հա­ջոր­դած այլ ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի դա­սե­րը չպետք է մո­ռա­նալ»։

1945 - Խորհրդային բանակը սկսեց նախապատրաստվել Բեռլինի գրոհին:
1945
 - Լսելով, որ սովետական զորքերն առանց կռվելու գրավել են Էբերսվալդեն, Ադոլֆ Հիտլերն իր ստորգետնյա բունկերում ընդունում է պարտությունը և հայտարարում ինքնասպանության մտադրության մասին:
1918 - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:
1915 - Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
1889 - ԱՄՆ-ի հարավային մասում, Օկլահոմա նահանգում՝ հիմնադրվեց Օկլահոմա Սիթին (անգլ.՝ Oklahoma City)։
1864 - Միացյալ Նահանգներում ընդունվում է օրենք, ըստ որի այսուհետ բոլոր դրամների վրա արվում է In God We Trust գրությունը։
1500 - Պորտուգալացի նավագնաց Պեդրու Ալվարիշ Քաբրալը ոտք է դնում Բրազիլիա:
1370 - Հիմ­նադր­վում է Բաս­տի­լը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ