Պատմության այս օրը. ապրիլի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Intel ընկերությունը ներկայացնում է իր նոր պրոցեսորը՝ Pentium 4։
1992
 - Պեկինում բացվում է ՄըքԴոնալդս ընկերության ամենախոշոր ռեստորանը՝ 700 տեղով:
1967 - Տիեզերք բարձրացավ Սովետական «Սոյուզ 1» տիեզերանավը:
1956 - ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը:
1913 - Ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը:

  • Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին: :  Համարվում է ամենագեղեցիկ քառատուրբին շոգենավերից մեկը: 

1909 - Երիտթուրքերի բանակն սկսում է հարձակումը Կոս­տանդ­նու­պոլիսի վրա։
1907 - Ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1896 - Նյու Յորքում անցկացվեց Ամերիկայի առաջին կինոցու­ցա­­դրումը։
1810 - Մկրտվեց Ֆրեդերիկ Շոպենը՝ կիրակի օրը ՝ Զատիկին, հենց այն եկեղեցում, որտեղ ամուսնացել են իր ծնողները։ 
1519 - Լեոնարդո դա Վինչին թելադրեց իր կտակը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ