Պատմության այս օրը. ապրիլի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Միջազգային ճնշման տակ Սիրիան, Լիբանանից դուրս բերելով իր վերջին 14 հազարանոց զորքը, ավարտում է այնտեղ իր 29 տարվա ներկայությունը:
2002 - Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում զինված անձն իրականացնում է զանգվածային սպանություն, սպանելով 16 հոգու և ինքնասպան լինելով։
2000 - Անդորրայի ֆուտբոլի հավաքականը տանում է իր պատմության մեջ առաջին հաղթանակը (Անդորա-Բելառուս՝ 2։ 0):
1999 - Ողջ աշխարհում մոտ կես միլիոն համակարգիչներ վա­րակ­վեցին «Չեռնոբիլ» անվամբ վիրուսով։
1989 - Բանգլադեշում պտտահողմի հետևանքով զոհվում է 1300 մարդ։
1986 - Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունենում վթար և ռադիացիայի արտահոսք, որը դառնում է ամենախոշոր տեխնածին վթարը։
1944 - Գեորգիոս Պապանդրեուն դառնում է Կահիրեում գտնվող Հունաստանի վտարանդի կառավարության վարչապետը։
1933 - Նացիստական Գերմանիայում ստեղծվում է Գեստապո պետական գաղտնի ոստիկանությունը։
1921 - Լոնդոնում հայտնվում են մոտոցիկլետներով առաջին ոս­տի­կանական պարեկները։
1911 - Ֆրանսիական բանակը գրավում է Մարոկկոյի մայրաքաղաքը։
1903 - Հիմնադրվել է «Ատլետիկո Մադրիդ» իսպանական Ֆուտբոլային ակումբը՝ Մադրիդից:
1828 - Ռու­սաս­տա­նը Թուր­քի­ա­յին պա­տե­րազմ է հայ­տա­րա­րում:
1792 - Գրվել ու առաջին անգամ հնչել է «La Marseillaise»-ն։
1783 - 13-ամյա Բեթհովենը նշանակվում է պալատական նվա­գա­խմբի ստեղնաշարային գործիքների երաժիշտ։
1755 - Բացվեց Մոսկվայի պետական համալսարանը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ