Պատմության այս օրը. ապրիլի 6


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Ռմբակոծվում և վթարի է ենթարկվում Ռուանդայի հանրապետության կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվում է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, ովքեր դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր:

  • Այս դեպքը պատճառ դարձավ Ռուանդայի ցեղասպանությանը:

1985 - Ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձավ աշխարհի առա­ջին մարդը, որ հիվանդանոցից դուրս գրվեց արհեստական սրտով։
1974
 - ԱԲԲԱ խմբի «Waterloo» երգը Անգլիայի Բրայթոն քաղաքում դառնում է Եվրատեսիլի երգի մրցույթի հաղթող:
1917 - ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1909 - Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռ:
1899 - Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը:
1896 - Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, Օլիմպիադան տևեց մինչև ապրիլի 15-ը:
1818 - Փարիզում բարոն Կառլ Դրեզը ցուցադրում է տեղափոխության առաջին երկակնանի միջոցը՝ ժամանակակից հեծանիվի նախատիպը։
1814 - Նապոլեոն 1-ինը հրաժարվում է գահից, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։
1748 - Սկսվեցին Պոմպեյի պեղումները:
1483 - Մահացել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:
1327
 - Ավինյոնում՝ Սուրբ Կլառայի եկեղեցում իտալացի պոետ Ֆրանչեսկո Պետրարկան առաջին անգամ հանդիպում է Լաուրային, որին առաջին հայացքից սիրահարվում է։

  • Լաուրային են նվիրված նրա տասնյակ սոնետները։

1199 - Ֆրանսիայի հետ պատերազմի ժամանակ զոհվում է Անգլիայի արքա Ռիչարդ Առյուծասիրտը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ