Պատմության այս օրը. հոկտեմբերի 10


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 -  Մեկնարկեց ВКонтакте սոցիալական ցանցը:
2003 - Ջորջ Բուշը հայտարարեց Կուբայի ազատ տնտեսական գոտու աջակցման հանձնաժողովի ստեղծման մասին:
1997 - Դատարանը 1600 դոլարով տուգանեց ֆրանսիացի դերասանուհի և կենդանիների իրավունքների համար պայքարող Բրիջիթ Բարդոյին՝ մուսուլմանների գառ զոհաբերելուն խոչնդոտելու համար:
1993 - Գերմանիայում հյուրախաղերի ժամանակ ամերիկացի աճպարար Դևիդ Կոպերֆիլդը ծանոթացավ գերմանացի թոփ մոդել Կլաուդիա Շիֆերի հետ, ով շուտով դարձավ նրա հարսնացուն:
1975 - Պապուա Նոր Գվինեան միանում է ՄԱԿ-ին։
1967 - Ուժի մեջ մտավ «Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման պետությունների գործունեության սկզբունքի մասին պայմանագիրը»:
1963 - Ուժի մեջ մտավ մթնոլորտում, տիեզերական տարածքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումներն արգելելու մասին պայմանագիրը:
1957 - ԱՄՆ նախագահ Դ. Էյզենհաուերը ստիպված էր ներողություն խնդրել Գանայի ֆինանսների նախարարից, որին հրաժարվել էին սպասարկել Դուվր քաղաքի ռեստորանում՝ նրա մաշկի գույնի պատճառով:
1956 - Թողարկվեց Գազ-Մ21 «Վոլգա» առաջին սերիական ավտոմեքենան։
1935 - Ջորջ Գերշվինի «Բորգի և Բես» օպերայի առաջնախաղը Բրոդվեյում:
1933 - ԱՄՆ-ում վաճառքի հանվեց աշխարհում առաջին լվացքի փոշին:
1919 - Անտանտան և ԱՄՆ-ը հայտարարեցին Խորհրդային Ռուսաստանի տնտեսական շրջափակումը:
1911 - Չինաստանում բռնկվեց Ուչանի ապստամբությունը, որը դարձավ Սինխայի հեղափոխության կատալիզատորը:
1882 - Հիմնադրվեց Ճապոնիայի Բանկը:
1868 - Աստղագետ Ջեյմս Ուոթսոնը հայտնաբերեց Դիոնի գլխավոր գոտու (106) աստերոիդը:
1865 - Ամերիկացի Ջոն Ուեսլի Հայաթը արտոնագրեց բիլիարդի ցելուլոիդե գնդակը:

  • Նա առաջինը գտավ սինթետիկ նյութ, որը փոխարինելու էր մինչ այդ օգտագործվող փղոսկրե գնդիկներին և 10.000 դոլար շահեց այդ մրցույթում։

1853 - Տեղի ունեցավ երկու մեծ կոմպոզիտորների՝ Ռիխարդ Վագների և Ֆերենց Լիստի առաջին հանդիպումը:

  • Հանդիպումը կազմակերպել էր Լիստի 15-ամյա դուստրը՝ Լիստա Քոզիման, ով պատրաստվում էր ամուսնանալ Լիստի աշակերտ և Վագների օպերաների բեմադրիչ դիրիժոր Հանս ֆոն Բյուլովի հետ։
  • Հետագայում Վագները դառնում է նրա սիրեկանը, իսկ 17 տարի անց՝ ամուսինը։

1846 - Անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասելը հայտնաբերեց Նեպտունի խոշորագույն արբանյակ Տրիտոնը:
1846 - Չնայած անգլիացիների հակազդեցությանը, Բուրբոնների ընտանիքում կրկնակի հարսանիք տեղի ունեցավ:

  • Իսպանիայի թագուհի Իզաբել 2-րդն ամուսնացավ  Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի՝ Կադիսի դուքսի հետ, իսկ նրա կրտսեր քույրը՝ գահաժառանգ Լուիզ Ֆերնանդան՝ Անտուան Օռլեանցու հետ։

1789 - Հեղափոխական Ֆրանսիայում ազգայնացվեց եկեղեցական գույքը:
1503 - Կրեմլի վանականները առաջին անգամ ստացան ռուսական օղի:

  • Սկզբում օղին օգտագործվում էր որպես հակասեպտիկ:

680 - Քերբելի ճակատամարտը:

  • Այս իրադարձությունը հաճախ դիտվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ։ 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ