Պատմության այս օրը. հոկտեմբերի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Բացվել է Qinshen WCM Չինաստանի առաջին արագընթաց երկաթուղային մայրուղին:
2003 - Միխայել Շումախերը
«Ֆորմուլա-1»- ի պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի 6-ակի չեմպիոն՝ գերազանցելով չեմպիոնական տիտղոսների 1957-ից Մ. Ֆանխիոնի 5 ռեկորդը:

  • Ռեկորդը ոչ միայն անգերազանցելի էր, այլև անկրկնելի. երկրորդ 5-ակի չեմպիոն դարձավ Շումախերը նախորդ՝ 2002 թվականին:

1999 - Սարաևոյում ծնվեց Երկրի 6 միլիարդերորդ բնակիչը:
1989 -
ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց օրենք դրոշի նկատմամբ անարգանքի համար պատասխանատվության մասին:
1982 - Տեղի ունեցավ Լոնդոնի Հաղթանակի շքերթը:
1978 -
Անգլիական «Sex Pistols» փանք խմբի անդամ Սիդ Վիշեսը Նյու Յորքում ձերբակալվեց իր ընկերուհու՝ Նենսի Սպանգենի մահվան մեղադրանքով:
1971 - Մեկնարկեցին համապետական հանդիսավոր միջոցառումներ՝ ի նշանավորումն առաջին Պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակի:
1971 - Բրոդվեյում տեղի ունեցավ «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայի առաջնախաղը:
1970 - Էկրան է բարձրացավ Գլեբ Պանֆիլովի «Սկիզբ» կինոնկարը, որում խաղում էին Իննա Չուրիկովան, Վալենտին Տելիչկինը, Միխայիլ Կոնոնովը, Լեոնիդ Կուրավլյովը:
1968 - Հասարակածային Գվինեան
անկախացավ Իսպանիայից։
1968 - Մեխիկոյում բացվեցին 19-րդ Օլիմպիական խաղերը:

  • Խաղերի անցկացման անսովոր պայմանները (բարձրլեռնային) նշանավոր ռեկորդների և մինի-ողբերգությունների պատճառ դարձան, երբ մարզիկները մրցումների ժամանակ կորցնում էին գիտակցությունը:

1964 - Բայկոնուր տիեզերակայանից արձակվեց «Восход-1» երեքտեղանոց տիեզերանավը:

  • Առաջին անգամ իրականացվեց բազմատեղ տիեզերանավի թռիչքը, ինչպես նաև առաջին անգամ թռիչքն իրականացվեց առանց սկաֆանդրների:

1960 - ՄԱԿ-ի 15-րդ վեհաժողովում տեղի ունեցավ զավեշտալի միջադեպը Ն.  Խրուշչովի և նրա կոշիկի հետ:
1953 - Ֆիդել Կաստրոն Մոնկադայի զորանոցը գրավելու գործով դատարանում իր ելույթն ավարտել է «Պատմությունը կարդարացնի ինձ»։
1931 - Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշ համարվող Կորկովադու բլրին բացվեց և օծվեց Փրկչի արձանը:
1924 - Օդագնացների
առաջին համամիութենական փորձաքննությունը (8 աերոստատ):
1905 - Փարիզում բացվեց օդագնացության միջազգային ֆեդերացիայի առաջին գլխավոր խորհրդաժողովը:
1901 - Թեոդոր Ռուզվելտը ԱՄՆ նախագահի նստավայրին պաշտոնապես շնորհեց Սպիտակ տուն անվանումը։
1884 - Իսպանացիները հիմնադրեցին երկրի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան:
1871 -
ԱՄՆ նախագահ Ուլիս Գրանտը արգելեց Կու-կլուքս-կլանը և հրամայեց ձերբակալել այդ կազմակերպության ղեկավարներին:
1813 - Պարագվայում վերացվեց Գերագույն խունտան, դրա փոխարեն պետությունը գլխավորեցին երկու հյուպատոսներ, որոնք պետք է փոխվեին չորս ամիսը մեկ։

  • Նրանք Խոսե Գասպար Ռոդրիգես դե Ֆրանսիան և Ֆուլհենսիո Յեգրոսն էին։

1775 - ԱՄՆ ռազմածովային նավատորմի ստեղծման օրը:
1609 - Լոնդոնում աշխարհում առաջին անգամ լույս է տեսավ «Երեք կույր մկնիկներ» աշխարհիկ երգը։
1492 - Քրիստափոր Կոլումբոսի
արշավախումբը հասավ Սան Սալվադոր կղզուն:

  • Սա համարվում է «Ամերիկայի հայտնագործման» պաշտոնական ամսաթիվը։

1285 - Մյունխենում մկրտությունից հրաժարվելու համար մահապատժի ենթարկվեց 180 հրեա:
Մ.թ. ա. 782 թ. -
Ուրարտական Արգիշտի I արքան հիմնեց Երևան քաղաքը։
Մ. թ. ա. 539 -
Պարսկական զորքերը գրավեցին Բաբելոնը։
Մ. թ. ա. 322 թ. -
Թշնամիների կողմից հետապնդվող աթեացի բանախոս և քաղաքական գործիչ Դեմոսֆենը ինքնասպան եղավ՝ թույնելով իրեն։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ