Պատմության այս օրը. հոկտեմբերի 14


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Տեղի ունեցավ Ֆելիքս Բաումգարտների բարեհաջող թռիչքը 39 կմ (128 100 ոտնաչափ) բարձրությունից:
2008 - Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտում է 7.87% անկումով5
2008 - Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:
2002 -
Ուղղափառությունը Վրաստանում հայտարարվեց պաշտոնական պետական կրոն:
1997 - Էրմիտաժում կրկին ցուցադրվեց Ռեմբրանդտի «Դանայա» կտավը, որը 12 տարի վերականգնվում էր այն բանից հետո, երբ հոգեկան անհավասարակշիռ այցելուն նրա վրա ծծմբաթթու էր լցրել:
1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվում է Եգիպտոսի նախագահ։
1970 - Հաագայում ընդունվեց օդանավերի ապօրինի զավթման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ ուղիղ մեկ տարի անց:
1969 - Մեծ Բրիտանիայում շրջանառության դրվեց յոթանկյուն 50 պենսանոց մետաղադրամը՝ փոխարինելով 10 շիլինգանոց թղթադրամին:

  • Դա տասական դրամական համակարգին անցնելու քայլերից մեկն էր, որը վերջնականապես ներդրվեց 1971 թվականի փետրվարին։

1969 - Ամերիկյան Տրենտոն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ) երգիչ Ֆրենկ Սինատրային ձերբակալելու օրդեր տրվեց, որը հրաժարվել էր ներկայանալ կազմակերպված հանցավորությունների հետաքննության հանձնաժողով:

  • Չնայած մաֆիայի հետ իր կապերի մասին համառ լուրերին, երգիչը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել կրկեսային ներկայացմանը։

1966 - Կանադայի կաթոլիկ եպիսկոպոսները հայտարարեցին, որ հետայսու կաթոլիկներին կարելի է ուրբաթ օրերին միս ուտել:
1966 - Գրեյս Սլիկն
առաջին անգամ ելույթ ունեցավ «Jefferson Airplane» խմբի հետ՝ փոխարինելով Սիգնի Անդերսոնին, որը դեկրետ էր գնացել։
1964 - Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը դառնում է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ԽՍՀՄ ղեկավար, փոխարինելով Նիկիտա Խրուշչովին:
1962 -
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը խորհրդային հրթիռներ  հայտնաբերեց Կուբայում։

  • Կարիբյան ճգնաժամի սկիզբը։

1957 - Լոնդոնի համակարգչային խմբի և գիտնականների ոչ ֆորմալ ակումբի հիման վրա հիմնադրվեց Բրիտանական համակարգչային ընկերությունը:

  • Առաջին նախագահը Մորիս Ուիլքսն էր։

1947 - Ամերիկացի փորձարկող օդաչու Չարլզ Յեգերն ինքնաթիռով առաջին անգամ գերազանցեց ձայնի արագությունը:
1946 - Որոշում կայացվեց ստեղծել Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը։
1943 -
Սոբիբոր համակենտրոնացման ճամբարի ապստամբությունը՝ միակ հաջողված ապստամբությունը Երրորդ ռեյխի համակենտրոնացման ճամբարներում:
1940 - Վիշիստական Ֆրանսիայում ամուսնացած կանանց արգելվեց աշխատել պետական հաստատություններում:
1926 - Լոնդոնում հրատարակվեց Ալան Միլնի «Վինի Թուխը» գիրքը:
1905 - Փարիզում հիմնադրվեց Օդագնացության միջազգային ֆեդերացիան:
1897 - Ադերի Կլեմենտի «Ավիոն III» մոնոպլանը թռավ մոտ 300 մ:
1892 - Արթուր Կոնան Դոյլը հրատարակեց «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1884 - Ջորջ Իսթմանը արտոնագրեց ֆոտոժապավենը։
1883 -
Ֆրանսիացի կապիտալիստ Գուժոնը Մոսկվայում Ռոգոժսկի ուղեկալի մոտ բացեց մետաղալարեր պատրաստող արհեստանոցներ:

  • 1918 թվականին նրանց բազայի հիման վրա ընդլայնված գործարանը ազգայնացվեց, ավելի ուշ վերանվանվելով «Մուրճ և մանգաղ»։

1860 - Սանկտ Պետերբուրգում բացվեց օպերային Մարիինյան թատրոն:
1851 -
Անգլիայում հիմնադրվեց «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
1843 - Պոտսդամում առաջին անգամ հնչեց Ֆ. Մենդելսոնի «Հարսանեկան երթը»՝ ըստ Վ.Շեքսպիրի պիեսի «Ամառային գիշերվա երազ» ներկայացման առաջնախաղին։ 
1822 - Վիկտոր Հյուգոն ամուսնացավ Ադել Ֆուշեի հետ:
1768 - Վիրջինիայում և Կարոլինայում չերոկայի հնդկացիների հողերը հայտարարվեցին բրիտանական գահի սեփականությունը:
1529 - Ավարտվեց թուրքերի կողմից Վիեննայի պաշարումը:

  • Թուրքական բանակը նահանջում է ՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ