Պատմության այս օրը. հոկտեմբերի 17


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - Ասլան Մասխադովը դարձավ Չեչնիայի կոալիցիոն կառավարության վարչապետը:
1990 - Հիմնադրվեց IMDb տվյալների բազան (Internet Movie Database), կինոյի տվյալների խոշորագույն բազան և վեբ-կայքը։
1989 - Կիևում բացվեց «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի առաջին համամիութենական փառատոնը:
1988 - Լոնդոնում առաջին անգամ կատարվեց Բեթհովենի կորած համարվող 10-րդ սիմֆոնիան:

  • Այն վերականգնել էր անգլիացի հետազոտող Բարրի Քուփերը՝ Բեռլինում հայտնաբերված մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հիման վրա, որոնք պարունակում էին սիմֆոնիայի բեկորներ և էսքիզներ, ուստի դժվար է այն համարել Բեթհովենի իսկական մտահղացմանը համապատասխանող:

1985 - Թողարկվեցին առաջին 32-bit պրոցեսորով IBM PC համատեղելի համակարգիչները՝ Intel 80386.
1968 -
Սկսվեց Չեխոսլովակիայի տարածքից  դաշնակից զորքերի փուլային դուրսբերումը:
1967 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Մազեր» մյուզիքլի առաջնախաղը:
1967 - Մեծ Բրիտանիայում հրապարակվեց «Աբորտի մասին ակտը», որը սկիզբ դրեց Արևմտյան Եվրոպայում հղիության արհեստական ընդհատման օրինականացման (այն ժամանակ արդեն օրինականացված էր սոցիալիստական երկրներում):
1962 - «Բիթլզ»- ի առաջին ելույթը բրիտանական հեռուստատեսությունում «TV Granada» հեռուստաալիքով «People and Places» հաղորդման ժամանակ:
1961 - Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվեց Անրի Մատիսի «Նավակ» կտավը:

  • Միայն դեկտեմբերի 3-ին նկատեցին, որ նկարը գլխիվայր է կախված։

1959 - Հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարեց, որ արտադրել է առաջին արհեստական ադամանդները:
1956 -
Շվեդիայում գործարկվեց աշխարհում առաջին ավտոմատ բջջային կապի համակարգը:
1941 - Գերմանական զորքերը
կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի տղամարդ բնակիչներին։
1933 - Թողարկվեց ամերիկյան Newsweek ամսագրի առաջին համարը (այն ժամանակ կրում էր News-Week անվանումը)։
1933 - Ալբերտ Էյնշտեյնը ժամանեց Նյու Յորք, որպես նացիստական Գերմանիայից փախստական:
1926 - Հիմնադրվեց Մուրմանսկի մարզային երկրագիտական թանգարանը:
1918 - Հունգարիան
անկախություն հռչակեց Ավստրիայից:
1918 - Մոսկվայում հիմնադրվեց աշխարհում առաջին խաղալիքների պետական թանգարանը:
1902 -
Դեթրոյթում թողարկվեց «Կադիլակ» մակնիշի առաջին ավտոմեքենան։

  • «Լյուքս» դասի մարդատար ավտոմեքենաների թողարկման «Ջեներալ Մոթորս» կոնցեռնի բաժանմունքը հիմնադրել են  ձեռնարկատեր Ուիլյամ Մըրֆին և ականավոր ինժեներ Գ.Լիլանդը՝ որպես Cadillac Automobile Company։ 
  • Ընկերությունն իր հնչեղ անվանումն ստացել է ի հիշատակ Դեթրոյթ քաղաքի հիմնադիր Անտուան դա Լա մոտ Կադիլակի։

1897 - Կ. Է. Ցիոլկովսկին հայտնեց աերոդինամիկ խողովակի կառուցման մասին:
1896 - Լիովին ձախողվեց Ալեքսանդրինյան թատրոնում Ա.Չեխովի «Չայկա» պիեսի առաջնախաղը, որից հետո նա ուխտեց բեմի համար որևէ բան չգրել:
1869 - «Նյու Յորք Հերալդ» թերթի հանձնարարությամբ Հենրի Սթենլին ձեռնամուխ եղավ Աֆրիկայում կորած Դեյվիդ Լիվինգստոնի արշավախմբի որոնմանը։
1855 - Անգլիացի Հենրի Բեսեմերը արտոնագրեց պողպատի ստացման իր եղանակը:
1831 - Մայքլ Ֆարադեյը կատարեց էլեկտրական դինամոյի առաջին հաջող փորձարկումը՝ հայտնագործելով էլեկտրամագնիսական ինդուկցիան:
1825 -
Փարիզում տեղի ունեցավ Ֆերենց Լիստի «Դոն Սանչո, կամ սիրո ամրոց» մեկ գործողությամբ օպերայի առաջնախաղը:

  • Կոմպոզիտորն այն ժամանակ դեռ 14 տարեկան չկար։

1787 - Սկսվեց ԱՄՆ Սահմանադրության ընդունումը նախապատրաստող «Ֆեդերալիստ» հոդվածաշարի թողարկումը:
1604 - Գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերը սկսել է գերնոր աստղի (SN 1604) դիտարկումը, որը հետագայում անվանվեց նրա անունով:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ