Պատմության այս օրը. հոկտեմբերի 19


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ալեքսանդր Յին և Սիգերու Կոնդոն հաշվարկեցին «Պի» թվի արժեքը ստորակետից հետո 10 տրիլիոն թվի ճշգրտությամբ։
2002 - Իռլանդիայի բնակիչները հանրաքվեում քվեարկեցին Եվրամիությանը 10 երկրների անդամակցության օգտին:

  • Ըստ նախնական տվյալների Իռլանդիայում «կողմ» արտահայտվեց ընտրողների 60 տոկոսը։

2002 - Մանամայում (Բահրեյն) տեղի է ունեցավ ութերորդ վճռորոշ պարտիան Վլադիմիր Կրամնիկի և «Deep Fritz» համակարգչային ծրագրի միջև, որը 21-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի արդյունքով:
2000 - Անհայտ բարերարը Ֆրանսիային նվիրեց 109 արվեստի գործերի արժեքավոր հավաքածու, որոնց թվում 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերի գեղանկարներ, գծանկարներ, յուղամատիտներ և քանդակներ:

  • Ֆրանսիայի համար դա դարի խոշորագույն նվիրատվություններից մեկն էր։

2000 - Նյու Յորքում բացվեց Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանի մասնաճյուղը:

  • Թանգարանի զարդանախշն արժեցել է 50 մլն դոլար։ Նոր ցուցադրությունը կազմված էին 200 մոմե արձաններից։

1999 - Որոշվեց Լա Մանշի տակով երկրորդ թունելի կառուցման մասին:

  • Այն նախատեսված էր բացառապես ավտոմոբիլային տրանսպորտի համար։

1984 - Լեհաստանում սպանվեց ժողովրդի մեջ հայտնի կաթոլիկ քարոզիչ Եժի Պոպելյուշկոն։

  • Սպանության համար դատապարտվել են պետանվտանգության գործակալները։

1960 - Կուբայի տնտեսական շրջափակման սկիզբը. ԱՄՆ կառավարությունը էմբարգո սահմանեց Կուբայի հետ առևտրի համար:
1944 - Մարլոն Բրանդոյի դեբյուտը Բրոդվեյի բեմում:
1943 - Ամերիկացի միկրոբիոլոգ-ուսանող Ալբերտ Շացը, ով աշխատել է Զելման Վաքսմանի ղեկավարությամբ, առանձնացրեց ստրեպտոմիցինի հակաբիոտիկը՝ առաջին դեղամիջոցը, որը դրական ազդեցություն ունեցավ տուբերկուլյոզի բուժման գործում:
1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը։
1875 - Սանկտ Պետերբուրգի համալսարանին կից ֆիզիկական հասարակության նիստում Դ. Ի. Մենդելեևն առաջ քաշեց օդային գոնդոլով աերոստատի գաղափարը մթնոլորտի բարձր շերտերի ուսումնասիրության համար:
1867 - Ն. Ա. Տելեշովին Ֆրանսիայում տրվեց պուլսային շարժիչով ինքնաթիռի նախագծի արտոնագիրը:

  • Դա աշխարհի առաջին ռեակտիվ ինքնաթիռի նախագծերից մեկն էր։

1860 - Ֆլորենցիայում հիմնադրվեց ներքին այրման շարժիչների արտադրության առաջին ընկերությունը։
1812 - Նապոլեոնը հեռանում է Մոսկվայից:
1469 - Ֆերդինանդ II Արագոնացին՝ ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորում է Արագոնն ու Կաստիլիան։
1453 - Անգլիացիների կապիտուլյացիան Բորդոյում:

  • Հարյուրամյա պատերազմի ավարտը։

439 - Վանդալները զավթում են Կարթագենը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ