Պատմության այս օրը. հոկտեմբերի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Պաշտոնապես գործարկվեց Windows 7-ը:
2009 -
Եվրախորհրդարանը ռուս իրավապաշտպաններ, «Մեմորիալ» ընկերության անդամներին (Լյուդմիլա Ալեքսեևա, Սերգեյ Կովալյով, Օլեգ Օռլով) ընտրեց Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ:
1993 - Տիեզերագնաց Ալեքսանդր Սերեբրովը սահմանեց ռեկորդ՝ 9 անգամ դուրս գալով բաց տիեզերք:
1987 - Իոսիֆ Բրոդսկին արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի:
1982 - ԱՄՆ-ի էկրաններին հայտնվեց «Առաջին արյունը» ֆիլմը Վիետնամական պատերազմի վետերանի դերում Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ՝ Ռեմբո անունով:
1980 - Հռոմի Պապը չեղյալ հայտարարեց 1633-ի վճիռը, որը դատապարտում էր Գալիլեյին:
1975 - Խորհրդային «Վեներա-9» տիեզերական կայանը վայրէջք կատարեց Վեներայի մակերևույթին:
1970 - Թողարկվեց Բեռնարդո Բերտոլուչիի «Կոնֆորմիստը» ֆիլմը Ալբերտո Մորավիայի վեպի հիման վրա և Ժան Լուի Տրենտինյանի ու Ստեֆանիա Սանդրելիի  գլխավոր դերակատարություններով:
1969 - Թողարկվեց Led Zeppelin խմբի «Led Zeppelin II» ալբոմը, որը առաջինն էր Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, իսկ 1970-ին խումբն անվանվեց Տարվա լավագույն խումբ՝ ընդհատելով այդ ժամանակ ցրված «The Beatles»-ի բազմամյա գերիշխանությունը։
1968 - Ավարտվեց ամերիկյան «Ապոլոն-7» աստղանավի թռիչքը:

  • Սա այս շարքի աստղանավերի առաջին օդաչուավոր թռիչքն էր։

1966 - ԽՍՀՄ-ն արձակեց «Լուսին-12» արհեստական արբանյակը։
1965 - Իտալիայի և Ֆրանսիայի էկրաններին միաժամանակ ցուցադրվեց Ֆեդերիկո Ֆելինիի «Ջուլիետան և հոգիները» նոր ֆիլմը, որը Վարպետի առաջին գունավոր ժապավենն էր:
1964 - Ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց Նոբելյան մրցանակից:
1962 - ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հանդես եկավ հայտարարությամբ Կուբայի օդային և ծովային շրջափակման մասին, որտեղ հայտնաբերվել էին խորհրդային հրթիռներ:
1957 - Հաիթիում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք անցան զինվորականների վերահսկողության ներքո։

  • Երկրի նախագահ ընտրվեց Ֆրանսուա Դյուվալյեն։

1952 - Առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է հրեական Թորան անգլերեն լեզվով:
1945 - Արգենտինայի փոխնախագահ, գեներալ Խուան Դոմինգո Պերոնի և դերասանուհի Եվա Մարիա Դուարտեի հարսանիքը:
1938 - Ամերիկյան գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրեց իր սարքը թղթե փաստաթղթերի պատճենները ստանալու համար:
1909 - Առաջին անգամ ֆրանսիացի կին Էլիզա Դերոշը միայնակ թռիչք կատարեց ինքնաթիռով։
1905 - Եվգենի Վախթանգովի և Նադեժդա Բայցուրովայի պսակադրությունը Մոսկվայի Արբատի հրապարակում գտնվող Բորիս և Գլեբ եկեղեցում:
1883 - Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը:

  • Առաջին երեկոյին հնչեց Գունոյի «Ֆաուստ» օպերան։

1878 - Անգլիայում անցկացվեց արհեստական լուսավորությամբ ռեգբիի առաջին հանդիպումը:
1844 - Քրիստոսի երկրորդ գալուստը և Աստծո հազարամյա թագավորության գալուստը ըստ ԱՄՆ բանակի նախկին սպա բապտիստ Ուիլյամ Միլլերի կողմից հիմնած աղանդի անդամների։
1842 - Ոսկերիչ Գուստավ Ֆաբերժեն Սանկտ Պետերբուրգում ոսկերչական արվեստանոց բացեց:
1797 - Ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներենը կատարեց պատմության մեջ առաջին պարաշյուտային թռիչքը թռչող սարքից՝ օդապարիկից:

  • Թռիչքն իրականացվել է Փարիզի այգիներից մեկի վրա 1000 մետր բարձրությունից։

1618 - Անգլիայի թագավորական դատարանը զորավար, փիլիսոփա, գիտնական Ուոլթեր Ռելիին մահապատժի դատապարտեց ազատամտության համար:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ