Պատմության այս օրը. հոկտեմբերի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ստեղծվեց նոր Windows 8 օպերացիոն համակարգը:
2002 - Գրոհ Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնի վրա՝ պատանդներին ազատ արձակելու համար:

  • «Նորդ-Օստ» մյուզիքլում զոհվեց 128 հանդիսատես:

2000 - Նյու Յորքի Կոռնելի համալսարանի աստղագետները հայտարարեցին Սատուրնի չորս նոր արբանյակների հայտնագործման մասին:
2000 - Ավստրալական ադամանդի ընկերությունն սկսեց ադամանդների վաճառքը ինտերնետի միջոցով:
1999 - Անգլիայի վարչապետ Թոնի Բլերի առաջարկով լորդերը, որոնք խորհրդարանի վերին պալատում են ծննդյան իրավունքով, քվեարկեցին այդ իրավունքի վերացման օգտին՝ վերացնելով Բրիտանական պառլամենտարիզմի հիմքերից մեկը՝ գրեթե 800 տարի գոյություն ունեցող աթոռը ժառանգելու Լորդերի իրավունքը:
1995 -
Ռուսաստանի նախագահ Ելցինը հերթական անգամ հոսպիտալացվեց:
1984 - Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը դեռևս չպարզված հանգամանքներում զոհվեց գերմանացի ինժեներ Գյունտեր Շտոլը:
1980 - Միջուկային զինաթափման արշավի շրջանակներում Լոնդոնի բողոքի երթին միացան 50 հազար մասնակիցներ:
1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է ծաղիկ հիվանդության վերացման մասին։
1968 - Մեկնարկեց «Սոյուզ-3» տիեզերանավը, որը կառավարում է Գ.Գ.Բերեգովոյը։
1965 - Բուքինգհեմյան պալատում The Beatles խմբի մասնակիցներին հանձնվեցին Բրիտանական կայսրության շքանշաններ՝ «Մեծ Բրիտանիայի բարգավաճման գործում ունեցած ակնառու ավանդի համար»:
1963 - Խրուշչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը չի մրցակցի ԱՄՆ-ի հետ, թե ով առաջինը մարդ կիջեցնի Լուսին:
1962 - Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները համաձայնագիր ստորագրեցին «Կոնկորդ» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի համատեղ ստեղծման մասին։
1962 - The Beatles-ը ձայնագրում է Please Please Me և Ask Me Why երգերը։
1956 - Կազմավորվել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
1950 - Մայր Թերեզան
կազմակերպում է Կալկաթայում Գթության առաքելությունը:
1938 - DuPont ընկերությունը մշակեց նոր սինթետիկ նյութ՝ նեյլոնը։
1932 - Իոսիֆ Ստալինը
գրողներին անվանեց «մարդկային հոգիների ինժեներներ»:
1930 - Լենինգրադում տեղի ունեցավ Դմիտրի Շոստակովիչի «Ոսկե դար» բալետի առաջնախաղը:
1900 - Նյու Յորքում բացվեց մետրոպոլիտենի առաջին գիծը:
1892 - Ջուրն իջեցվեց Ֆ.Նանսենի «Ֆրամ» հետազոտական նավը։
1864 - Ֆրանսիայում և Անգլիայում Ն. Ա. Տելեշովին տրվեց գոլորշու շարժիչով և օդային պտուտակով մարդատար ինքնաթիռի նախագծի արտոնագիր:
1863 - Լոնդոնում հիմնադրվեց անգլիական ֆուտբոլային ընկերակցությունը՝ աշխարհի առաջին ֆուտբոլային միությունը:
1861 -
Գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրեց իր գյուտը, որը նա անվանեց հեռախոս:
1810 -
ԱՄՆ-ն բռնակցեց Արևմտյան Ֆլորիդան։
1777 -
Ֆրանսիացի դրամատուրգ Պ. Բոմարշեն Ֆրանսիայի կառավարությանը ներկայացրեց ԱՄՆ անկախության ճանաչման մասին հռչակագրի նախագիծը:
1774 - Ամերիկյան Կոնգրեսը  Կանադային և Նոր Շոտլանդիային հրավիրեց միանալ ԱՄՆ-ին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ