Պատմության այս օրը. հոկտեմբերի 6


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Սկսեց գործել Instagram լուսանկարների փոխանակման ծրագիրը:
2009 - Կոստա Ռիկայի նախկին (1990-1994) նախագահ Ռաֆայել Կալդերոնը դատարանի կողմից դատապարտվեց 5 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար:
2004 - Ջուրն իջեցվեց «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։
2000 -
Ըստ բրիտանական "NetNames" ընկերության հաղորդագրության, գրանցվեց 30 միլիոներորդ դոմեյն-անունը:
2000 -
Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականը։
1986 - Կանադան ստացավ ՄԱԿ-ի մրցանակը քաղաքական փախստականներին ընդունելու համար:
1986 - Գարի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ խաղում պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը:
1981 - Սպանվում է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։
1979 -
Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը այցելեց «Սպիտակ տուն»՝ Վաշինգտոն:
1977 - ՄիԳ-29 կործանիչի առաջին թռիչքը:
1962 - Լոնդոնում տեղի ունեցավ Ջեյմս Բոնդի մասին «Դոկտոր Նոու» առաջին կինոնկարի պրեմիերան:
1960 - Նյու Յորքում տեղի ունեցավ Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» կինոնկարի պրեմիերան՝ Քըրք Դուգլասի գլխավոր դերակատարմամբ։
1959 - Վլադիվոստոկում Ն. Խրուշչովը շրջանառության մեջ դրեց «Նորին Մեծություն բանվոր դասակարգ» արտահայտությունը:
1959 - Հայֆայում (Իսրայել) սկսեց գործել «Կարմելիտ» Մերձավոր Արևելքում առաջին մետրոպոլիտենը:
1955 - Փ
արիզի ավտոսրահում առաջին անգամ ցուցադրվեց անսովոր Citroën DS-ը:

  • «Աստվածուհին» դարձավ քսաներորդ դարի ամենանշանավոր ավտոմեքենաների մրցույթի երրորդ մրցանակակիրը։

1927 - Նյու Յորքում տեղի ունեցավ առաջին ձայնային ֆիլմի պրեմիերան («Ջազի երգիչը»):
1920 - Կրեմլում հանդիպեցին անգլիացի ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը և Վլադիմիր Լենինը:
1917 -
Այն երաժշտությունը, որը մարդկանց տրամադրում է ցատկոտել ու թռչկոտել «Գրական ժողովածուն» անվանեց «ջազ»:
1908 - Կիպրոսը
հայտարարեց Թուրքիայից անկախանալու և Հունաստանին միանալու մասին:
1889 - Թոմաս Էդիսոնը ցուցադրեց առաջին կինոնկարը։
1889 - Փարիզում բացվել է «Մուլեն Ռուժ» կաբարեն:
1866 - ԱՄՆ-ի պատմության մեջ կատարվեց գնացքի առաջին կողոպուտը:

  • Ռենո եղբայրների հանցախումբը գողացավ ավելի քան 10 հազար դոլար։

1801 - Նապոլեոնը Հոլանդիային նոր Սահմանադրություն շնորհեց:
1790 - Ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպը ներկայացրեց արհեստական հանքային ջրի պատրաստման գործընթացը։
1769 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը իջավ Նոր Զելանդիա:
1683 - Ամերիկա (Փենսիլվանիա) ժամանեցին առաջին գերմանացիները և հիմնեցին Գերմանթաուն բնակավայրը:
1536 - Հերետիկոսության համար խարույկին այրվեց անգլիացի կրոնական բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն թարգմանիչ Ուիլյամ Թինդեյլը:
Մ. թ. ա. 69 - Տիգրանակերտի ճակատամարտը.
Լուկուլլոսի զորքը հաղթում է Տիգրան Մեծի գլխավորած հայոց բանակին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ





ԳՈՎԱԶԴ