Պատմության այս օրը. հուլիսի 3


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Զինվորականները պաշտոնանկ են անում Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիիին։

  • Գործող նախագահ է նշանակվում Ադլի Մանսուրը:

2006 - 2004 XP 14 աստերոիդն անցնում է Երկրի մակերևույթից 432.308 կմ հեռավորության վրա:
1996 - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվում է Ռուսաստանի նախագահ, ստանալով քվեների 53.82%-ը (կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը՝ 40.41%):
1988 - Ավարտվում է Բոսֆորի վրայով Եվրոպան Ասիային միացնող Սուլթան Մեհմեթ կամրջի շինարարությունը:
1988 - ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vincennes ռազմական նավը հրթիռ արձակեց իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 290 ուղևորները:
1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրում է արտագաղթել Իսրայել:
1948 - Ալբանիան սկսում է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:
1944 - Սովետական զորքերը ֆաշիստներից ազատագրում են Մինսկը:
1916 - Կայացավ Տիտանիկ նավի կործանման գործով առաջին դատը:
1890 - Այդահոն դառնում է ԱՄՆ 43-րդ նահանգը:
1885 - Կառլ Բենցը փորձարկեց իր ստեղծած ավտոմեքենան:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ