Պատմության այս օրը. հուլիսի 30


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1984 - NBC հեռուստաընկերությունը սկսում է «Սանտա Բարբարա» սերիալի ցուցադրությունը։
1980 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաք։
1980 - Վանուատուն անկախություն է ձեռք բերում։
1974 - Քվեբեկում ֆրանսերենը հայտարարվում է միակ պաշտոնական լեզու։
1971 - Ապոլոն-15-ը երկու աստղագնացներով վայրէջք է կատարում Լուսնի վրա։
1954 - Մեմֆիսում կայանում են Էլվիս Փրեսլիի առաջին համերգները։
1932 - Լոս Անջելեսում մեկնարկում են 10-րդ Օլիմպիական խաղերը։
1930
- Ուրուգվայում տեղի է ունենում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։
1898 - Մոսկվայում հանդիսավոր բացվում է առաջին քաղաքային կոյուղին։
1898 - Ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելոգն ու նրա եղբայր Ուիլը հայտնագործում են եգիպտացորենի փաթիլները։
1858
- Անգլիացի հետազոտող Ջոն Սփիքը հայտնաբերում է Աֆրիկայի Վիկտորիա լիճը։
1793 - Կանադայում սկսվում է Յորքի շինարարությունը (ներկայիս Տորոնտո)։
1729 - Հիմնվում է Բալթիմոր քաղաքը։
1502 - Քրիստոփոր Կոլումբոսն առաջին անգամ մայա ցեղի ներկայացուցչի է տեսնում։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ