Պատմության այս օրը. հուլիսի 8


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Տեղի է ունեցել Սուդանի պատմության ամենախոշոր օդային աղետը՝ Boeing 737 ինքնաթիռի կործանումը։

  • Զոհվել է 117 մարդ։

1980 - Տեղի է ունեցել Ղազախստանի պատմության ամենախոշոր օդային աղետը՝ Ալմա Աթայում Ту-154 ինքնաթիռի կործանումը։

  • Զոհվել է 166 մարդ։

1979 - Հայտնաբերվեց Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:
1920 - Անգլիական Արևելյան Աֆրիկա գաղութը վերանվանվում է Քենիա։
1994 - Կիմ Ջոնգ Ըն իր հոր մահից հետո դառնում է Հս. Կորեայի առաջնորդ։
1901 - Ֆրանսիայում ընդունվում է ավտոմեքենաների արագությունը քաղաքներում սահմանափակող օրենքը՝ մինչև 10 կմ/ժամ։
1889 - Լույս է տեսնում «The Wall Street Journal» պարբերականի առաջին համարը։
1853 - Ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում և պահանջում, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը:
1819 - Սանկտ Պետերբուրգում դրվում է Սբ. Իսահակի տաճարի հիմնաքարը:
1777 - Վերմոնտը դառնում է ստրկությունը արգելող առաջին նահանգը։
1709 - Տեղի ունեցավ Պոլտավայի ճակատամարտը, Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտը:
1686 - Ավստրիական զորքերն ազատագրեցին 1541 թվականից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը։
1654 - Ամերիկա է հասնում Յակոբ Բարսինսոն անունով առաջին հրեան:
1497 - Լիսաբոնից դեպի Հնդկաստան է ուղևորվում Վասկո դա Գամայի գլխավորած արշավախումբը:
մ.թ.ա. 52 - Համարվում է Փարիզի (Լուտեցիայի) հիմնադրման օրը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ