Պատմության այս օրը. հունիսի 19


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Թողարկվեց Rome: Total War: Alexander համակարգչային խաղը:
2002 - Ճանապարհորդ Սթիվ Ֆոսսեթն սկսեց աշխարհում առաջին, առանց վայրէջք կատարելու ճանապարհորդությունը օդապարիկով:
1991 - Ավարտվեց խորհրդային զորքերի դուրս բերումը Հուն­գա­րիա­յից։
1953 - ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով մահապատժի ենթարկվեցին Յուլիուս և Էթել Ռոզենբերգ ամուսինները:
1862 - ԱՄՆ ամբողջ տարածքում արգելվեց ստրուկ պահելը։
1846 - Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցավ բեյսբոլի աշխարհում առաջին մրցախաղը։
1829 - Սըր Ռոբերտ Փիլը հիմնեց լոնդոնյան ոստիկանությունը։
1807 - 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ ծովային ճակատամարտում ռուսները ջախջախեցին թուրքական բանակին։
1097 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ