Պատմության այս օրը. հունիսի 2


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Լատվիացի գործարար և քաղաքական գործիչ Անդրիս Բերզինշը զբաղեցրեց Լատվիայի նախագահի պաշտոնը՝ նախագահական ընտրություններից հետո:
2003 - Բայկոնուրի տիեզերակայանից արձակվեց Եվրոպական տիեզերական գործակալության՝ աշխարհի առաջին միջմոլորակային «Մարս» սարքը։
1966 - 12 տարի անց Ֆրենկ Սինատրան «Strangers in the Night» երգով կրկին հայտնվում է բրիտանական հիթ շքերթների առաջին հորիզոնականում։
1962 - Նախորդ օրը ԽՍՀՄ-ում սննդամթերքի գների բարձրացման դեմ Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքի բանվորության գլխավորությամբ բնակչությունը ոտքի ելավ։

  • Կոմունիստական կուսակցության պահանջով նրանց դեմ հանված զորքը կրակ բացեց։ Տեղում սպանվեց 20 հոգի, 3-ը մահացան հիվանդանոցում։ Վիրավորվեց 87 մարդ։ Հետագայում 122 հոգի տարբեր չափի ազատազրկման դատապարտվեց։

1955 - Հիմնադրվեց Բայկոնուր տիեզերակայանը։
1953 - Վեստմինստերյան աբբայությունում տեղի է ունենում Բրիտանիայի թագուհի՝ Եղիսաբեթ II-ի թագադրությունը:
1946 - Իտալիան հռչակվում է հանրապետություն:

  • Կանայք ընտրելու իրավունք ստացան։

1938 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ ԳԽ ընտրություններ, գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ Ժողկոմխորհրդի նախագահ՝ Արամ Փիրուզյանը:
1924 - ԱՄՆ հնդկացիները քաղաքացիություն են ստանում։
1897 - The New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը՝ մեջբերելով Լոնդոնից նրա հեռագիրը.

  • «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

1891- Իռլանդացի Վիլյամ Մաքքրումի առաջարկով ֆուտբոլում 11 մետրանոց տուգանային հարված ներմուծվեց։
1886 - ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն:

  • ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան):

1864 - Ավարտվում է 1817-64 թվականների Կովկասյան պատերազմը:
1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը:
455 - Վանդալները ներխուժում են Հռոմ և երկու շաբաթ թալանում:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ