Պատմության այս օրը. հունիսի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Վաշինգտոնի մետրոյում երկու գնացք բախվեցին։
1981 - Մարկ Դեյվիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։
1978 - Հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակը՝ Հարոնը։
1942 - Կիևում տեղի ունեցավ, այսպես կոչված, «մահվան մրցումը» Կիևի «Դինամոյի» և գերմանական «Լյուֆտվաֆեի» ֆուտբոլիստների միջև։

  • Կիևցիները հաղթեցին՝ 5։3։

1941 - Հիտլերյան Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը

  • Այս օրը Ռուսաստանում նշվում է սգո և հիշատակի օր։

1941 - Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։
1916 - Գերմանական բանակը Ֆլերի մոտ (Ֆրանսիա) առաջին անգամ օգտագործեց նոր թունավոր գազ՝ ֆոսգեն։
1889 - Եվրոպայում առաջինը Գերմանիայում մտցվում է ծերության կենսաթոշակ։
1812 - Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։
1661 - Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։

  • Մինչ այդ կնոջ դերը կատարում էր տղամարդը։

431 - Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։
մ.թ.ա. 168 - Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ