Պատմության այս օրը. հունիսի 25


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից։
1967 - Կատարվեց առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով՝ 5 մայրցամաքների 24 երկրներում հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը։
1959 - Մոսկվայում բացվեց ԱՄՆ-ի ազգային ցուցահանդեսը։

  • Ռի­չարդ Նիքսոնը և Նիկիտա Խրուշչովը կտրեցին սպի­տակ ժա­պավենը և ուղղվեցին դեպի սրճարան-խորո­վա­ծա­նոց։

1957 - «Թռչող ափսե» խաղալիքի գյուտը։
1950 - Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա, և սկսվեց Կորեական պատերազմը։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվում է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը՝ սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը։
1876 - Ամերիկացի ձկնորս Ալֆրեդ Ենսեն առաջին անգամ պատմության մեջ միայնակ անցավ Ատլանտյան օվկիանոսը:
1857 - Լույս է տեսնում ֆրանսիացի պոետ Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» բանաստեղծությունների ժողովածուն։
1788 - Վիրջինիան դառնում է ԱՄՆ տասներորդ նահանգը։
1580 - Հրապարակվում է «Համաձայնության գիրքը», որտեղ շարադրված էին լյութերականության հիմքերը։
1503 - Յամայկայի ափերի մոտ խորտակվում է Քրիստոփոր Կոլումբոսի նավը։
1498 - Չինաստանում ատամի խոզանակի գյուտը։
1178 - Կենտերբերիի հինգ վանականներ ականատես են դառնում Լուսնի վրա տեղի ունեցած պայթյունի։

  • Ենթադրվում է, որ դա երկնաքարի ու Լուսնի բախման արդյունք է եղել։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ