Պատմության այս օրը. հունիսի 3


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Պրահայում կնքվեց խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը:
2006 - Չեռնոգորիան հռչակեց իր անկախությունը դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիայի կազմից:
1989 - Չինաստանում դաժանորեն ճնշվեց Պեկինի Տյանյանմեն հրապարակում ուսանողների բողոքի հզոր ու երկարատև ցույցը։

  • Իշխանությունը հայտարարեց 200 զոհի մասին, իսկ միջազգային իրավապաշտպան կառույցները՝ առնվազն 3500-ի։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարում է պետական կրոն լինելուց:
1980 - Համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվում է Խորհրդային Միության միջուկային հարձակման մասին:
1973 - Լե Բուրժեի ավիահանդեսում ցուցադրական թռիչքի ժամանակ խորհրդային ՏՈՒ-144 ինքնաթիռը ջախջախվեց։
1961 - Պատերազմից հետո առաջին անգամ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները հանդիպեցին Վիեննայում։
1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Լյուֆթվաֆեն. ռմբակոծում է Փարիզը:
1938 - Գերմանիայում հրամայվեց ոչնչացնել այն ստեղծագործությունները, որոնք դեգեներատիվ արվեստ էին որակվել՝ իմպրեսիոնիզմը, դադաիզմը, կուբիզմը, ֆովիզմը, սյուրռեալիզմը, էքսպրեսիոնիզմը և այլն։
1902 - Առաջին անգամ գերմանացի լրագրող Գոլդբերգերը ԱՄՆ-ի մասին օգտագործեց «անսահման հնարավորությունների երկիր» արտահայտությունը։
1875 - «Կարմեն» օպերայի հերթական ձախողումից հետո հեղինակը՝ Ժորժ Բիզեն, մահացավ սրտի կաթվածից։
1785 - Պարաշյուտի ծննդյան օրը:

  • Ֆրանսուա Բլանշարը ցուցադրեց իր կողմից պատրաստված պարաշյուտը:

1539 - Ֆլորիդան հայտարարվում է Իսպանիայի տարածք:
1140 - Ֆրանսիացի լեզվաբան Պիեռ Աբելարը մեղադրվում է հերետիկոսության մեջ:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ