Պատմության այս օրը. հունիսի 7


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - ՄԱԿ-ը Իսրայելի և Լիբանանի միջև անցկացնում է բաժանարար «Կապույտ գիծը»:
1982 - Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը բացվեց որպես թանգարան:
1981 - Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին:
1960 - Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվում է կրթություն ստանալ։
1948 - Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշի հրաժարականից հետո երկրում հաստատվում է կոմունիստական ռեժիմ:
1905 - Նորվեգիայի իշխանությունը լուծարում է Շվեդիայի հետ կազմած միությունը
1883 - Տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը:
1872 - Մոսկվայում սկսվեց քաղաքի առաջին ձիաքարշ երկաթուղու շինարարությունը:
1632 - Հնդկաստանում դրվեց Թաջ-Մահալի հիմքը:
1498 - Քրիստոփոր Կոլումբոսը կատարում է իր երրորդ ճամփորդությունը։
1494 - Իսպանիան և Պորտուգալիան ստորագրում են Նոր Աշխարհն իրենց միջև բաժանող Տորդեսիլյասի պայմանագիրը:
1340 - Հոլանդիայում հիմնադրվում է Ռոտերդամ քաղաքը։
1099 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը:

  • Առաջին արշավանքի շրջանակներում խաչակիրների կողմից սկսվեց Երուսաղեմի պաշարումը: Խաչակիրները արշավում էին Ռայմոնդ Թուլուզացու, Գոտֆրիդ Բուլյոնցու և Ռոբերտ Նորմանդացու գլխավորությամբ: Մուսուլմանները կարողացել էին մոտ 1 ամիս դիմադրել: Սակայն 1099թ. հուլիսի 15-ին խաչակիրները պաշարողական մեքենաների հաջող գրոհների արդյունքում կարողացան կոտրել դիմադրությունը և ներխուժել քաղաք:
  • Ներխուժումից հետո խաչակիրները իսկական սպանդ իրականացրեցին Երուսաղեմում: Ահա թե ինչ է գրում դեպքերի ժամանակակից Վիհլեմ Թիրացին: «Անհնար էր առանց սարսափի տեսնել, թե ինչպես էին սպանվածների մարմինները գցած և մարմնի մասերը և ինչպես էր ամբողջ գետինը արյունով պատված: Եվ ոչ միայն այլանդակված մարմիններն էին սարսափ տարածում այլև էլ ավելի սահմռկեցուցիչ էր այն որ, հաղթողները ոտքից գլուխ արյան մեջ էին և սարսափեցնում էին յուրաքանչյուրին: Խոսում են, որ տաճարում 10 հազար մարդ է սպանվել, չհաշված նրանց ովքեր սպանվել այստեղ քաղաքում, փողոցներում հրապարակներում որոնց թիվը ավելի քիչ չէ:
  • Զորքերի մի մասը քաղաքի տարբեր անկյուններից որսում էր այդ դժբախտներին, որոնք ցանկանում էին պատսպարվել և սպանում էր: Ուրիշները խմբերով մտնում էին տներ վերցնում ընտանիքներին, կանանց երեխաներին և սրախողխող անում, կամ նետում որևէ բարձր կետից, որից հետո նրանք մահանում էին: Դրան զուգահեռ տներ մտնողները սեփականաշնորհում էին զոհերի ունեցվածքը: Դա խաչակիրների միջև համաձայնեցվել էր նախքան քաղաքի պաշարումը: Այդ իսկ պատճառով նրանք շատ ավելի լավ կերպով էին ուսումնասիրում քաղաքը և ավելի այլանդակ կերպով սպանում քաղաքացիներին: Նրանք մտնում էին ամենագաղտնի թաքստոցները և տներ մտնելով դռներին վահան կամ զենք էին կախում, որը խորհրդանշում էր այն, որ այդ տունը արդեն իսկ զբաղված է»:

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ