Պատմության այս օրը. հունվարի 1


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Անտոնիո Գուտերեշը ստանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
2015 - Լիտվան պաշտոնապես ընդունեց եվրոն որպես դրամական միավոր։
2014 - Լատվիան պաշտոնապես ընդունեց եվրոն որպես դրամական միավոր։
2011 - Էստոնիան պաշտոնապես ընդունեց եվրոն որպես դրամական միավոր և դարձավ Եվրագոտու 17-րդ անդամը։
2009 - Սլովակիան մտավ եվրոյի գոտի։
2009 - Նորվեգիայում ուժի մեջ մտավ միասեռ ամուսնության օրենքը։
2008 - Մալթան և Կիպրոսը մտան եվրոյի գոտի։
2007 - Սլովենիան մտավ եվրոյի գոտի։
2002 - Եվրոն ընդունվեց կանխիկ գործառույթներում։
1999 - Ընդունվեց Եվրո դրամական արժույթը՝ անկանխիկ գործառույթներում։
1995 - Ռուսական զորքերը գրավում են Գրոզնին։
1993 - Չեխոսլովակիան կիսվեց երկու երկրների՝ Չեխիայի և Սլովակիայի։
1993 - Սկսեց հեռարձակվել Եվրոնյուզ հեռուստաալիքը։
1984 - Բրունեի Դարուսալամը անկախացավ։
1982 - Պերուացի Խավիեր Պերես դե Կուելյարը դարձավ առաջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայից։
1970 - Սկսվեց Unix-ի դարաշրջանը։
1969 - Տեղի ունեցավ «Դե սպասիր» մուլտֆիլմի 1-ին թողարկման պրեմիերան։
1961 - ԽՍՀՄ-ում կատարվեց դրամական ռեֆորմ 10 ռուբլին դարձավ 1 ռուբլի (մինչև մարտի 31-ը)։
1959 - Կուբայում տեղի ունեցավ հեղափո­խու­թյու­ն։
1956 - Սուդանն անկախացավ։
1947 - ԽՍՀՄ-ում ամանորյա տոնն առաջին անգամ նշվեցին որպես ոչ աշխատանքային օր։
1946 - Ճապոնիայի կայսր Խիրոխիտոն հրաժարվեց իր աստվածային կարգավիճակից:
1942 - ՄԱԿ-ի հռչակագիրը ընդունվեց 26 երկրների կողմից։
1935 - Թուրքիայում վերացվեցին տիտղոսները և ներմուծվեցին ազգանունները։
1932 - Գործարկվեց Գորկու անվան ավտոգործարանը (ԳԱԶ
1912 - Նանկինում հռչակվեց Չինաստանի հանրապետությունը։
1909
 - Մեծ Բրիտանիայում վճարվեցին առաջին կենսաթոշակները։
1887 - Տպագրվեց Շերլոկ Հոլմսի մասին առաջին գիրքը։
1873 - Ճապոնիայում ընդունվեց գրիգորյան օրացույցը։
1863 - ԱՄՆ-ում Աբրահամ Լինքոլնը հրապարակեց ստրուկների ազատման մանիֆեստը։
1804 - Հայիթիում ավարտվեցՖրանսիական իշխանությունը։ Այն դարձավ առաջին սևամորթ անկախ երկիրը և երկրորդ անկախ երկիրը Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ից հետո։
1801 - Իռլանդիան և Մեծ Բրիտանիան միավորվեցին՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն։
1801 - Աստղագետ Ջուզեպե Պիացին հայտնաբերեց Ցերերա առաջին աստղակերպը (2006 թվականին որակավորվեց որպես գաճաճ մոլորակ)։
1797 - Ալբանի քաղաքը դարձավ Նյու Յորք նահանգի մայրաքաղաքը։
1788 - Սկսեց լույս տեսնել անգլիական «Թայմս» ամսագիրը։
1502 - Ռիո դե Ժանեյրոյի ներկայիս տարածքում առաջին անգամ հայտնաբերվեց Բրազիլիան։
193 - Հռոմի Ծերակույտը Կոմոդոսից հետո Հռոմի կայսր ընտրեց Պերտինաքսին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ