Պատմության այս օրը. հունվարի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Ավերիչ երկրաշարժ Հաիթիում, զոհվեց մոտ 316.000 մարդ։
2006 - Սատանայի քարկոծման ծիսակատարության վերջին օրը հրմշտոցի ժամանակ Մինայում զոհվեց հաջի գնացած 362 մուսուլման ուխտավոր։
2004 - Աշխարհի ամենամեծ «Քուին Մերի 2» օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը։
1999 - Գահընկեց արվեց Մալիի դիկտատոր Մուսա Տրաորեն և դատապարտվեց մահապատժի խոշոր չափի հափշտակումների համար։
1998 - Փարիզում ստորագրվեց մարդու կլոնավորումը արգելող արձանագրությունը:
1998 - Ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար։

  • Այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը:

1990 - Ռումինիան դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որն արգելեց կոմկուսի գործունեությունը։
1964 - Տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը, և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիկայի հետ՝ ստեղծվեց Տանզանիան:
1951 - Գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ