Պատմության այս օրը. հունվարի 13


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվեց երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորած։
2004 - Ադրբեջանը հրաժարվում է մուտքի վիզաներ տրամադրել հայկական պատվիրակությանը Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար։
1991 - Սովետական զինված ուժերը գրոհելով գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնը, սպանելով տասնչորս մարդ։
1990 - Բաքվում սկսվեցին հայ խաղաղ բնակչության 7 օրյա (հունվարի 13-19-ը) ջարդերը և բռնագաղթը:

  • Հունվարի վերջին փախստականների ընդհանուր թիվը հա­սավ 240.000-ի, Բաքվում սպանվեց 60 հայ:

1989 - ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը «Լեռնային Ղարաբաղի մարզում կառավարման Հատուկ կարգի մտցնելու հետ կապված գործողությունների մասին» որոշում կայացրեց։

  • Առաջին կետով պարտադրեց ԼՂՀ Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները նշել հատուկ տողով (Ադրբեջանի ԽՍՀ-ից առանձին)։

1985 - Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ դարձավ 428 մարդ։
1957 - Wham-O ընկերությունն սկսել ֆրիսբիի թողարկումը։
1915 - Երկրաշարժ Իտալիայի Ավեցցանո քաղաքում, զոհվեց մոտ 30 000 մարդ։
1866 - Սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ