Պատմության այս օրը. հունվարի 18


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Վիքիպեդիան մեկ օրով արգելափակեց իր անգլիալեզու կայքը՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ում քննարկվող ցանցահենության մասին օրենքի դեմ։
1966 - Ինդիրա Գանդին` Ջավահարլալ Ներուի աղջիկը, դառնում է Հնդկաստանի վարչապետ։
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը:
1919 - Սկսվեց Փարիզյան խաղաղության կոնֆերանսը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:
1901 - Գրող Էռնեստ ֆոն Վոլցոգելը բացեց բեռլինյան առաջին կաբարեն։
1886 - Թողարկվեց առաջին ավտոմոբիլը։
1778 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հայտնաբերեց Հավայան կղզիները:
1535 - Իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:

  • Այն Սան Պաուլոյից, Մեխիկոյից, Բուենոս Այրեսից ու Ռիո դե Ժանեյրոյից հետո Լատինական Ամերիկայի մեծությամբ 5-րդ քաղաքն է։ Լիման անվանում են Արքաների քաղաք (La Ciudad de los Reyes)։ 1535 թվականին քաղաքը հիմնելուց հետո իսպանացի նվաճող Ֆրանցիսկո Պիսարոն այն չափից դուրս անշուք համարեց։ Նա ենթադրել անգամ չէր կարող, որ քաղաքը Պերուի քաղաքական ու ռազմական մայրաքաղաքը կդառնա ու 40 արքաների կառավարում կտեսնի, իսկ 1821 թվականին կդառնա անկախ Պերուի մայրաքաղաքը։ 1991-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լիման մարդկության մշակութային ժառանգություն է հայտարարել, քանի որ քաղաքը կարողացել է պահպանել իր գաղութային շրջանի ողջ ճարտարապետությունը։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ