Պատմության այս օրը. հունվարի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
2001 - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին։
1997 - Մադլեն Օլբրայթը ընտրվեց ԱՄՆ պատմության առաջին կին պետքարտուղար։
1989 - Վախճանվել է սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Սալվադոր Դալին։
1960
 - Ժաք Փիքարը և Դոն Ուոլշը Թրիեսթ բաթիսկաֆով հասնում են Մարիանյան իջվածքի 10,916 մ խորության վրա գտնվող հատակին։
1950 - Երուսաղեմը հայտարարվում է Իսրայելի մայրաքաղաք։
1912 - Հաագայում ստորագրվեց Միջազգային օպիումային կոնվենցիան՝ առաջին միջազգային համաձայնագիրը թմրամիջոցների վերահսկողության մասին։
1895 - Աշխարհում առաջին անգամ մարդը ոտք դրեց Անտարկտիդայի ափ:
1849 - Նյու Յորքի նահանգում առաջին անգամ բժշկի դիպլոմ տրվեց կնոջը:
1831 - Բելգիան ընդունեց պետական դրոշ։
1793 - Լեհաստանի երկրորդ բաժանումը։
1556 - Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 830.000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
1368 - Ժու Յուանժանը հիմնեց չինական Մին դինաստիան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ