Պատմության այս օրը. հունվարի 29


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գործածում է «Չարիքի առանցք» արտահայտությունը նկատի ունենալով՝ Իրաքին, Իրանին ևՀյուսիսային Կորեային:
2000 - Լաս Վեգասի կազինոներից մեկում մատուցողուհի Սինտիա Ջեյնը շահեց 35 մլն դոլար (ամենախոշոր շահումը խաղային ավտոմատով)։ 
1997 - Նյու Յորքի դատարանը դատապարպեց քրեական աշխարհի հայնի դեմքերից Վյաչեսլավ Իվանկովին՝ Յապոնչիկին 7 տարի 9 ամիս ազատազրկման։ 
1992 - Ստեղծվեց «Ռոսատոմ» ընկերությունը, Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորող մարմինը: 
1992 - ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ստորագրեց առևտրի ազատականացման հրամանագիրը։
1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկում են IX Ձմեռային Օլիմպիական խաղերը
1960 - Ստեղծվեց առաջին արհեստական երիկամը։
1927 - Անգլիայի առաջին անգամ հայտնվեց լոգասենյակով հյուրանոց։
1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ կրծքի քաղցկեղի բուժման նպատակով օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթումը:
1886 - Կառլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը:
1861 - Կանզասը վավերացնում է ԱՄՆ սահմանադրությունը և դառնում է միության 34-րդ նահանգը
1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնում Ռուսաստանին և Պրուսիային:
1635 - Կարդինալ Ռիշելիեն հիմնադրեց Ֆրանսիական ակադեմիան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2004 - Բաքուն համաձայնվում է Նախիջևանով բացել Երևան գնացող երկաթգիծը՝ Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները թողնելու դիմաց, սակայն Հայաստանը հրաժարվում է։
2001 - Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը:
1956 - Արվեստի աշխատողների տանը նշվում է անվանի գուսան Հավասու (Արմենակ Մարկոսյան) ծննդյան 60-ամյակը։

  • Հանդիսավոր նիստը բացում է ժողովրդական արտիստ Շարա Տալյանը։
  • «Հավասու երգերը վայելում են մեծ ժողովրդականություն, որովհետեւ նրա երգային արվեստը, իր բնույթով գուսանական լինելով, պարունակում է բուն ժողովրդական երգի բնորոշ կողմերը»,- միջոցառման ժամանակ ասում է արվեստագետ Մաթևոս Մուրադյանը։

1923 - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը։





ԳՈՎԱԶԴ