Պատմության այս օրը. հունվարի 3


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:
1977 - Սթիվեն Ջոբսը և Ստեֆան Վոզնյակը ստեղծեցին Apple համակարգիչը:

  • Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը 1977-ի հունվարի 3-ին դարձան Apple ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։
  • Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

1967 - Բանտում վախճանվեց Ջեկ Ռուբին՝ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանողը։
1959 - Ալյասկան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով 49-րդ նահանգը։
1932 - Հոնդուրասում ռազմական դրություն հայտարարվեց, որպեսզի դադարեցվի բանան վաճառողների խռովությունը, որ կազմակերպվել էր United Fruit Company-ի կողմից։
1924 - Եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանը հայտնաբերելուց 2 տարի անց բրիտանական արշավախումբը՝ Հովարդ Քարտերի ղեկավարությամբ գտավ դամբարանի գլխավոր գանձարանը՝ փարավոնի քարե սարկոֆագը։

  • Երբ փետրվարին բացեցին սարկոֆագը, պարզվեց ներսում նրա մումիայի ոսկե դագաղն է։

1906 - Ջախջախվեց Կրասնոյարսկի հանրապետությունը։
1888 - Վաշինգտոնում ամերիկացի ձեռնարկատեր Մարվին Սթոունը արտոնագրեց կոկտեյլի ձողիկը։ Մինչ այդ այն պատրաստվում էր թղթից։
1871 - Հենրի Բրեդլին պատենտավորեց մարգարինը։
1870
 - ԱՄՆ-ում սկսվեց Բրուքլինյան կամուրջի շինարարությունը։
1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:
1815 - Ավստրիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գաղտնի դաշինք ստեղծեցին Պրուսիայի և Ռուսաստանի դեմ։
1638 - Ամստերդամում բացվեց Հոլանդիայի հիմնական թատրոնը։
1491 - Կանոնական իրավունքի մագիստրոս Իրավաբան Պյոտր Ռավենսկուն արտոնություն տրվեց նրա «Ֆենիքս» ստեղծագործությունը հրատարակելու համար։

  • Հեղինակային իրավունքի հնագույն փաստաթուղթը:

1431 - Բուրգունդյան հերցոգը 10.000 ֆրանկով անգլիական թագավորի անունից գործող եպիսկոպոս Կոշոնին վաճառեց դավաճանության արդյունքում բռնված Ժաննա դը Արկին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ