Պատմության այս օրը. հունվարի 31


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Մեխիկոյի Pemex Executive Tower երկնաքերում տեղի ունեցած պայթյունից զոհվում է 33 մարդ։
2010 - «Ավատարը» դառնում է ամբողջ աշխարհում երկու միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գումար հավաքած առաջին ֆիլմը։
2000 - Կալիֆորնիայում Alaska Airlines ընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռն ընկնում է Խաղաղ օվկիանոս, զոհվում է 88 մարդ։ 
2000 - Աբիջանի (Կոտ դ'Իվուար) միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվում քենիական A310 էյրբասը, զոհվում է 169 մարդ։
1990 - Մոսկվայում բացվում է Խորհրդային միության առաջին ՄաքԴոնալդսը։
1968 - Աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը։
1953 - Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 2551 մարդ է զոհվում։
1924 - Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը։
1893 - Գրանցվեց «Coca-Cola» ապրանքանիշը։

  • «Coca-Cola»-ն տարիների ընթացքում դարձել է լեգենդար ապրանքանիշ: Այս ըմպելիքի ծնունդը կապվում է 1886 թվականի մարտի հետ, երբ Ջոն Պեմբերտոնը փորձում էր գտնել նոր ցավազրկող միջոց: Վերցնելով շաքարային օշարակը և կոֆեինը, ավելացնելով դրանց նաև հեղուկ, նա ստացավ շագանակագույն քաղցր հյութ: Դեղատուն այս հյութը ներմուծվեց որպես նյարդային համակարգի խանգարումների դեմ կիրառվող դեղամիջոց, որի համար դրա հեղինակը արտոնագիր ստացավ 1893 թվականի հունվարի 31-ին: Դեղատան ցանկացած այցելու, ավտոմատի մեջ գցելով 5 ցենտ, կարող էր ստանալ բուժիչ հյութի մեկ բաժակ: Շարունակելով փորձեր կատարել հյութի հետ, նա դրան ավելացրեց նաև գազեր: Պեմբերտոնի ընկերոջ՝ Ռոբինսոնի թեթև ձեռքով ըմպելիքը ստացավ «Coca-Cola» անվանումը:

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ