Պատմության այս օրը. հունվարի 5


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1968 - Չեխոսլովակիայում իշխանության է գալիս Ալեքսանդր Դուբչեկը, ով նախաձեռնեց Պրահական գարունը:
1956 - Անտարկտիդա հասավ առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը:
1933 - Սան Ֆրանցիս­կո­յում սկ­սվեց աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի կա­մուրջ­նե­րից մե­կի շինարարությունը Ոս­կե դար­պաս­­ներ նե­ղու­ցի վրա։ Այն ավարտ­­վել է 1937 թվա­կա­նին։ Կամուրջի եր­կա­րու­թյու­նը 1280 մետր է, բարձ­րու­թյու­նը՝ 227 մ.։

Ոսկե Դարպասներ կախովի կամուրջը միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս) Մերին շրջանին (հարավ)։ Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր։ Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր, քաշը 894.500 տ։ Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է։ Սա աշխարհի ամենանշանավոր կամուրջներից մեկն է։

Հետաքրքիր փաստեր

  • 2004 թվականի մայիսի 18-ին կամրջի վրա առաջին անգամ վազեց եղջերու, այդ պատճառով երթևեկությունը 20 րոպե ձգձվեց։
  • Կամուրջը պատկերվել է GTA: San Andreas ամենահայտնի համակարգչային խաղերից մեկում։
  • Կամրջի ծախսերը կազմել են 27 միլիոն դոլլար:
  • Կամուրջը կարող է դիմանալ մինչև 8 բալանոց երկրաշարժի:
  • Կամրջի քաշը 887.000 տոննա է կամ 8.111.500.000 կգ:

1919 - Գերմանիայում հիմն­վեց սո­ցի­ա­լ-­ազ­գայ­նա­կան կու­սակ­ցու­թյու­նը։
1919 - Կարմիր բանակը գրավեց Վիլնյուսը:
1919 - Բեռլինում սկսվեց Սպարտակիստների ապստամբությունը:
1905 - Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ:
1896 - Ավստրիական Wiener Press թերթը լուր հրա­պա­րակեց Վիլյամ Ռենտգենի հայտնագործության՝ ռենտգենյան ճառագայթների մասին։
1769 - Շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Վատտը արտոնագրեց շոգեքարշիչը:
1728 - Հիմնադրվեց Հարվարդի համալսարանը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ