Պատմության այս օրը. հունվարի 8


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Թուսոնում (ԱՄՆ) Արիզոնա նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախընտրական հանդիպման ժամանակ 22-ամյա Ջարեդ Լի Լոֆները մահափորձ կատարեց ելույթ ունեցող Գաբրիել Գիդֆորդի վրա5

  • Վերջինիս գլխի ծանր վնասվածքով հասցրեցին հիվանդանոց։ Զոհվեց 6, վիրավորվեցին 14 մարդ։

1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ էլ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

  • Նիստին մասնակցել են Լևոն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
  • Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1992 - Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսը հայտարարեցին ԽՍՀՄ փլուզման մասին։
1992 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստը։

  • Ընդունվեցին Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթեր։

1977 - Մոսկվայում միաժամանակ 3 ռումբ է պայթում՝ Հոկտեմբերի 25-ի փողոցում, Ձերժինսկու հրապարակում գտնվող խանութում և մետրոյի վագոնում՝ «Իզմայլովյան պուրակ» և «Մայիսմեկյան» կայարանների միջև։
1973 - Էլվիս Փրեսլին որոշեց հերթական ծննդյան օրը նշել՝ ապահարզան տալով կնոջը՝ Պրիսցելային։
1961 - Ֆրանսիացիները հանրաքվեի ժամանակ քվեարկեցին Ալժիրի անկախության օգտին։
1959 - Շառլ դե Գոլը դառնում է Ֆրանսիայի նախագահ։
1957 - Ռոբերտ Ֆիշերը 13 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

  • Արդեն տասներեք տարեկանում Ֆիշերը դառնում է ԱՄՆ-ի երիտասարդական մրցաշարի չեմպիոն, իսկ տասնչորսում՝ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ չեմպիոնը ողջ պատմության մեջ: Տասնհինգ տարեկանում նա թողնում է դպրոցը՝ շախմատի համար ավելի շատ ժամանակ ունենալու համար. «Միակ բանը, որ ուզում եմ անել՝ շախմատ խաղալն է,-ասում էր նա»:  16.5 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Սակայն նրա ամենագլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն կոչմանն արժանանալն էր, ինչի համար նա պատրաստ էր ամեն ինչի: Առողջական լավ վիճակ ունենանլու համար նա զբաղվում էր լողով, թենիսով, դահուկասպորտով: Ֆիշերը հայտնի էր իր«կռվարար»բնավորությամբ: Նա չէր հարմարվում մի բանի  հետ, ինչը իրեն դուր չէր գալիս:  Դա ուներ նաև դրական կողմեր մնացած շախմատիստների համար ևս: Օրինակ հենց նրա շնորհիվ աշխարհի չեմպիոնի կոչման պարգևի չափսերը բավականին աճեցին, ինչի առիթով Սպասսկին կատակել է. «Ֆիշերը մեր պրոֆմիությունն է»:
  • Աշխարհի չեմպիոնության համար մրցաշարը Բորիս Սպասկու հետ տեղի ունեցավ Ռեյկյավիկում 1972 թվականին և ավարտվեց Ֆիշերի հաղթանակով: Բավականին երկար խորհրդակցություններ տարվեցին որոշելու համար Կարպով-Ֆիշեր խաղի պայմանները չեմպիոնության համար, սակայն ընդհանուր հայտարարի չգալով՝ Ֆիշերը հրաժարվեց այդ խաղից, ինչի պատճառով էլ ՖԻԴԵ-ն 1975 թ. ապրիլի 3-ին զրկեց Ֆիշերին չեմպիոնի կոչումից և նոր չեմպիոն հռչակեց Անատոլի Կարպովին: Այս դեպքից հետո նա այլևս չվերադարձավ պրոֆեսիոնալ աշխարհ:
  • Ռոբերտ Ֆիշերը մահացավ 2008 թ. հունվարի 18-ին: Երեխաներ նա այդպես էլ չունեցավ:

1851 - Ֆիզիկոս Ժան Ֆուկոն ապացուցեց, որ Երկիրը պտտվում է:
1838 - Ուղարկվեց առաջին հաղորդագրությունը՝ Մորզեի այբուբենով։
1450 - Շոտլանդիայում հիմնվեց Գլազգոյի համալսարանը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ