Պատմության այս օրը. մարտի 10


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Մոսկվայի կինոյի տանը ձվեր նետեցին Նիկիտա Միխալկովի վրա։
1982 - «Մոլորակների շքերթն» այս անգամ, հակառակ անհամար նախապաշարմունքների, անցավ առանց կատակլիզմների։
1977 - Աստղագետները հայտնաբերում են Ուրանի օղակները։
1970 - Իսրայելում ներգաղթը խրախուսելու համար Քնեսեթը որոշում կայացրեց հրեա համարել ոչ միայն հրեա մորից ծնվածներին, այլև ցանկացած ոչ հրեային, ով ընդունել է հուդայականությունը։
1969 - Ջեյմս Էրլ Ռեյը սեփական ծննդյան օրը դատապարտվել է 99 տարվա ազատազրկման Մարտին Լյութեր Քինգի սպանության համար:

  • Հիշեցնենք, որ Լյութեր Քինգը ամենահայտնի աֆրոամերիկացին է, ով ԱՄՆ-ում առաջինն սկսեց պայքարել սևամորթների իրավունքների համար:

1960 - Կանադայի հնդկացիները ձայնի իրավունք ստացան։
1953 - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
1945 - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100․000 մարդ։
1910 - Չինաստանում արգելվեց ստրկությունը:
1905 - Լոնդոնում հիմնադրվեց «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։
1889 - Էլմոն Սթրոուջերը արտոնագրեց առաջին ավտոմատ հեռախոսակայանը:
1862 - Ամերիկայի դաշնային կառավարությունը առաջին անգամ իր երկրում շրջանառության մեջ մտցրեց թղթադրամ։
1812
 - Ջ. Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երկու գլուխների հրապարակումը:
1804 - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
1801 - Բրիտանիայում սկսեց առաջին մարդահամարը։
1535 - Իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar