Պատմության այս օրը. մարտի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։
1999 - Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին  անդամակցեցին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան:
1974 - «Մարս 6» կայանը վայրէջք է կատարում Մարսի վրա և Երկիր հաղորդում մոլորակի մթնոլորտի մասին առաջին տեղեկությունները։
1969 - Փոլ Մաքքարթնին ամուսնացավ Լինդա Իսթմենի հետ։

  • Իսկ նույն օրը Ջորջ և Պատի Հարիսոնները ձերբակալվում են թմրանյութեր պահելու մեղադրանքով։

1968 - Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992 թ. նույն օրը դարձավ հանրապետություն։
1918 Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնում է Ռուսաստանի մայրաքաղաք։
1918 - Թուրքական բանակը գրավում է Կարինը։
1913
 - Կանբերան՝ Ավստրալիայի մայրաքաղաք:
1899 - Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հոկեյի միջազգային մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցում էին ռուս հոկեյիստները:

  • Ռուսաստանը ներկայացնում էր հոկեյի «Սպորտ» թիմը: Ի դեպ, մինչ այս մրցումների մեկնարկը Ռուսաստանում առաջին քայլերն էին անում հոկեյը որպես մարզաձև զարգացնելու համար: Պետերբուրգյան մրցաշարի ընթացքում առաջին անգամ սառցադաշտ դուրս եկած ռուս հոկեյիստները 4:4 հաշվով խաղացին Անգլիայի հոկեյի հավաքականի հետ։

1519 - Իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։
1229 - Խաչակիրները գրավում են Երուսաղեմը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar