Պատմության այս օրը. մարտի 14


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Եղեգնափայտ հեղափոխություն Լիբանանում։

  • Հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են անում Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայությանը Լիբանանում և կառավարության դեմ։

1995 - Առաջին ռուս-ամերիկյան անձնակազմը ուղևորվում է «Միր» միջմոլորակային կայան։
1994 - Թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը:
1990 - ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
1979 - Պեկինը և Տոկիոն դարձան եղբայրական քաղաքներ։
1978 - Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը Լիտանի գործողությունում։
1958 - ԱՄՆ-ում հիմնադրվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությունը:
1956 - Ամերիկյան Ampex ընկերությունը ցուցադրեց պատմության մեջ առաջին տեսամագնիտոֆոնը:
1930 - Օքսֆորդի 11-ամյա աշակերտուհի Վենեցիա Բյորնին առաջարկում է հայտնաբերված 9-րդ մոլորակի անունը դնել Պլուտոն։

  • Քվեարկության ժամանակ այս անունը ստացավ բոլոր ձայները և մայիսի 1-ին մոլորակի Պլուտոն անունը պաշտոնապես հայտարարվեց։

1923 - Գերմանիայում արգելվում է կոմկուսը:
1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։
1900 - ԱՄՆ-ում օրինականացվեց «ոսկե ստանդարտը»:
1839 - Անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը:
1808 - Ֆրանց Իոսիֆ Գալլը ներկայացրեց «Նյարդային համակարգի հետազոտության ընդհանրապես և ուղեղինը մասնավորապես» գիրքը:
1794 - Ամերիկացի Էլի Ուիթնին ստացավ բամբակյա մանրաթելը մաքրելու մեքենայի արտոնագիրը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar