Պատմության այս օրը. մարտի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1995 - ՌԴ և ՀՀ նախագահները ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմականբազայի վերաբերյալ:
1988 - Իրաքի բանակը քիմիական զենք կիրառեց քրդական Խալաբջա քաղաքում, որի հետևանքով զոհվեցին մոտ 5000 քրդեր։
1968 - Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրում է 100 միլիոներորդ ինքնաշարժը:
1962 - Նիկիտա Խրուշչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը միջմայրցամաքային հրթիռի է տիրապետում։
1958 - Ford Motors Company-ն արտադրում է 50 միլիոներորդ ինքնաշարժը:
1935 - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը:
1926 - Ռոբերտ Հովարդը աշխարհում առաջին անգամ հեղուկ վառելիքի վրա հրթիռ գործարկեց:
1921 - Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը):

  • Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: Փաստացի Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև։

1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար:

  • Մալթայում պահվող Օսմանյան թուրքերը ազատ արձակվեցին:

1917 - Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):
1831
- Լույս տեսավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը:
1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան:

  • Գեներալ Լազարևի ղեկավարությամբ հայրենիքի ճանապարհը բացեց հայերի 40 հազարանոց քարավանը:

1521 - Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանն իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում հասավ մինչև Ֆիլիպիններ:

  • Այս հայտնագործությունից մոտ 2 ամիս անց նա սպանվեց տեղաբնակների հետ ընդհարման ժամանակ:

37 - Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar