Պատմության այս օրը. մարտի 18


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։
2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) աստերոիդ է անցնում։
1989 - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
1980
- ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ին ժամանակակից տեխնոլոգիաներ վաճառելու արգելք է մտնում։
1968 - «Newsweek» հանդեսը Ջիմի Հենդրիքսին հայտարարում է աշխարհի ամենաազդեցիկ կիթառահար։
1965 - Սովետական տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
1944 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով:
1931 - ԱՄՆ-ում Schick ընկերությունը թողարկում է առաջին էլեկտրաածելին։
1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվում է վեց տարվա ժամկետով։
1871 - Ֆրանսիայում տեղի ունեցավ առաջին պրոլետարական հեղափոխությունը` Փարիզի Կոմունան:

  • Շուրջ 72 օր` մարտի18-ից մինչև մայիսի 28-ը, իշխանությունը անցել էր պրոլետարիատին: Փարիզյան Կոմունայի ղեկավարները սոցիալիստների և անարխիստների կոալիցիան էր, որն էլ դարձավ պատմության մեջ պրոլետարական դիկտատուրայի առաջին օրինակը:

1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք:

  • Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարով: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:

1662 - Փարիզում գործարկվեց հասարակական տրանսպորտի առաջին ծառայությունը:
1596 - Լեհ թագավոր Սիգիզմունդ III Վազան մայրաքաղաքը Կրակովից տեղափոխում է Վարշավա։
1241 -
Մոնղոլներն առաջին անգամ ներխուժում են Լեհաստան։
1229
- Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

  • Սրբազան Հռոմի կայսր Ֆրեդերիկ II-ն իրեն հռչակում է Երուսաղեմի թագավոր:

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar