Պատմության այս օրը. մարտի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Խաղաղ օվկիանոսի հարավում, Ֆիջի կղզիների մոտ ընկնելով՝ խորտակվում է «Միր» տիեզերակայանը:
1997 - Մայամիում տասը ամսական աղջկա մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվում է ռեկորդային քանակի՝ յոթ օրգանների փոխպատվաստում:
1994
 - Սիբիրում վթարի է ենթարկվում Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվում է 75 մարդ:
1956 - Պակիստանը դառնում է առաջին իսլամական երկիրը:
1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվում է ցանց:
1876 - Ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրեց իր ստեղծած էլեկտրական լամպը:
1857
 - Առաջին վերելակը տեղադրվեց Նյու Յորքում՝ 488 Broadway New York City հասցեում:
1848 - Հունգարիան հայտարարեց իր անկախությունը Ավստրիայից:
1841 - Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացեց Եվրոպայի առաջին լուսանկարչատունը։
1839 - Բոստոնյան Morning Post պարբերականում առաջինանգամ հայտնվեց OK արտահայտությունը, որպես «oll korrect» արտահայտության հումորային և կարճ տարբերակ:

  • Մեկ այլ տվյալներով` այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է 1840թ. կրկին մարտի 23-ին The New Era-ում տպագրված հոդվածում:

1801 - Սանկտ-Պետերբուրգում գիշերն իր ննջարանում տասներկու գվարդիական սպաների կողմից սպանվում է Պավել I ցարը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar