Պատմության այս օրը. մարտի 5


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Անգլիացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ բարեհաջող կլոնավորեցին խոզի։
1989 - «Disney Channel» հեռուստաալիքի եթերում կայանում է «Չիպն ու Դեյլը օգնության են շտապում» մուլտսերիալի առաջնախաղը։
1982 - Հոլիվուդում թմրանյութերի մեծ չափաբաժնից մահացավ Ջոն Բլուշին։
1979 -
Ամերիկյան «Վոյաջեր-1» տիեզերանավը կատարում է Յուպիտերի առավելագույն մոտեցումը։
1960 - Էլվիս Փրեսլին հեռացվեց ԱՄՆ բանակից։

  • Դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո երբեք ոչ մի շարքային զինվորի հեռացում նման մեծ հասարակական ուշադրության չի արժանացել։

1960 - Կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան կատարում է հետագայում պաշտամունքային դարձած Էրնեստո Չե Գևարայի հայտնի դիմանկարը:
1953 - Իոսիֆ Ստալինի մահը:
1946 - Ֆուլթոն քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբը։

- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
«Ստվերն է պատել բեմը, որը դեռ վերջերս լուսավորված էր Ալյանսի հաղթանակով։ Ոչ ոք չգիտի, թե ինչ են մտադիր անել մոտ ապագայում Խորհրդային Ռուսաստանն ու նրա միջազգային կոմունիստական կազմակերպությունը, և ինչ-որ սահմաններ ունի՞ արդյոք այդ էքսպանսիան...
Այն ամենից, ինչին ես ականատես եմ եղել պատերազմի ժամանակ մեր ռուս բարեկամների և դաշնակիցների պահվածքում, համակվել եմ համոզմունքով, որ նրանք ոչ մի բան այնքան չեն մեծարում, որքան ուժը, և ոչ մի բանի հանդեպ այնպիսի քամահրանք չեն տածում, որքան ռազմական թուլության։ Այդ պատճառով էլ ուժերի հավասարակշռության նախկին հայեցակարգը ներկայումս պիտանի չէ։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ գործել փոքր գերակշռության դիրքերից, ինչը ուժերի փորձարկմամբ զբաղվելու գայթակղություն է առաջացնում։ 
Եթե արևմտյան դեմոկրատիաները միահամուռ լինեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին իրենց անսասան հավատարմությամբ, ապա նրանց ազդեցությունն այդ սկզբունքների զարգացման վրա ահռելի կլինի. դժվար թե որևէ մեկը կարողանա դրանք սասանել։ Եթե, սակայն, նրանք մասնատվեն կամ չկարողանան կատարել իրենց պարտքը և եթե բաց թողնեն այս վճռորոշ տարիները, այդժամ մեզ իսկապես աղետ է սպասում»։

1940 - Սովետական ղեկավարությունն արձակում է 25.700 լեհ մտավորականների կոտորած իրականացնելու հրաման:
1933 - Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Ռայխսթագի ընտրություններում հավաքում է ձայների 43.9%-ը:
1868 - Անգլիայում պատենտավորվեց ստեպլերը։
1792 -
Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակեց Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar